ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարյալ արևայրուք ունենալու մի քանի խորհուրդ կոսմետոլոգից

ՖՈՏՈ

Որքանո՞վ է այն վնասակար.

Արդյո՞ք արեւն օգտակար է հարցին, ցանկացած լավ բժիշկ կպատասխանի, որ արեւը, ինչպես այս կյանքում յուրաքանչյուր բան, օգտակար է չափի մեջ։ Արեւը D վիտամինի աղբյուր է, ինչը անհրաժեշտ է մեր օրգանիզմին։

Ինչպե՞ս ճիշտ արեւայրուք ընդունել. նախեւառաջ կողմնորոշվեք, թե որ տիպին է դասվում ձեր մաշկը.

Իհարկե, այս սահմանազատումը պայմանական է, սակայն սովորաբար աշխատում է.

1-ին խումբ-ակնհայտ բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց, ովքեր հակված են պեպենների, ունեն բաց գույնի աչքեր, խարտյաշ վարսեր, ընդունված է դասել առաջին խմբին։ Նրանց մաշկն արեւից կարմրում է, քանի որ ունակ չէ պաշտպանել։ Եթե դասվում եք այս խմբին, օգտագործեք SPF 50+ արեւապաշտպան քսուկ, արեւի տակ մնացեք բացառապես առավոտյան եւ երեկոյան ժամերին։

2-րդ խումբ-եւս  սպիտակ մաշկ ունեցողների խումբ, որոնք այդքան էլ քմահաճ չեն։ Հաճախ նրանք եւս ունեն բաց գույնի աչքեր, արեւից միանգամից կարմրում են քիթն ու ուսերը։ Նրանց խորհուրդ կտանք օգտագործել բարձր արեւապաշտպան քսուկներ, արեւայրուքն ընդունել առավոտյան կամ երեկոյան, իսկ ցերեկային ժամերին  արեւի ոչ ուղիղ ճառագայթների ներքո։

3 —րդ խումբ. զեյթունի գույնի մաշկով եւ հաճախ բաց գույնի մազերով։ Նրանց մաշկը կարող է այրվածքներ ստանալ, սակայն ճիշտ վերաբերմունքի դեպքում դառնում է գեղեցիկ ոսկեգույն երանգի։ Էքստրեմալ բրոնզե երանգի նրանք դժվար թե հասնեն, բայց ցերեկային ժամերին SPF 50 եւ առավոտյան SPF 30 քսուկ օգտագործելով կարող են ունենալ գեղեցիկ արեւայրուք։

Картинки по запросу красивый загар

4-րդ խումբ. շագանակագույն աչքերով սեւահերներ, ովքեր ունեն մուգ մաշկ։ Նրանք հազվադեպ են արեւից այրվում, ստանում են հարթ, գեղեցիկ արեւայրուք։ Հաճախ անգամ կարող են աչքաթող անել արեւապաշտպան միջոցները, բայց իզուր՝ բացի արեւայրուքից, որի համար պատասխանատու են В UV-А եւ B ճառագայթները, արեւն արձակում է նաեւ  С—շողեր, որոնք մոտ են ռենտգենի էֆեկտին եւ վնասակար են։

Բոլոր տիպի մաշկ ունեցողները պետք է արեւայրուքից հետո հետեւեն իրենց խնամքին։ Խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող եւ փափկեցնող միջոցներ, քանի որ մաշկը չորանում է եւ հակված է լինում ճաքճքվածության։ Այրվածքների դեպքում ցուցված է պանտենոլն ու տարբեր սառեցնող սփրեյեր, որոնք պարունակում են ալոե։ Անհրաժեշտ է նաեւ շատ հեղուկ օգտագործել, հրաժարվել ալկոհոլից։

Պետք չէ շտապել. անվտանգ արեւայրուքի գլխավոր կանոնը։Արագ արեւայրուքը ռիսկային է՝ հատկապես, եթե մաշկը մինչ այդ նախապատրաստված չէ։

Արեւապաշտպան քսուկները խորհուրդ է տրվում օգտագործել բարակ շերտով, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։

Արեւայրուքի համար լավագույն ժամերը առավոտյան 9-ից  11-00-ն է, իսկ երեկոյան  17:00- ից հետո։

Արեւը կարող է վտանգավոր լինել11-00-ից 15-00-ը։

Ինչպե՞ս արագ արեւայրուք ստանալ.

Արագ արեւայրուք կարելի է ստանալ ջրին մոտ գտնվելով։ Ջուրն ունի արեւի ճառագայթներն արտացոլող հատկություն, ձեր մաշկը շուտ է արեւայրուք վերցնում անգամ լողալիս, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն աշխատում են ջրի մեջ։ Ջրին մոտ գտնվելով արեւայրուք ստանալը մաշկի համար առավել անվտանգ է, քանի որ խոնավ օդը փափկացնում է մաշկն ու չի թողնում չորանալ։

Արեւայրուք ստանալիս շատ կարեւոր է նաեւ սնունդը. եթե ուզում եք արագացնել պրոցեսը, օգտագործեք բետա կարոտին պարունակող մթերքներ. օրինակ՝ գազար, ծիրան, դեղձ, ձմերուկ, դդում, սեխ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular