ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

64 տարեկանում մահացել է  երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։

«Տիգրան Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին սերտորեն կապված էին Արցախի և հայկական ազգային երգարվեստի հետ։ Ծնվել է Արթիկում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1989 թվականին տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան գոյամարտին։

Հետագայում աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, իսկ այնուհետև ղեկավարել է «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը։

2002 թվականին Տիգրան Մկրտչյանը ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ Համույթի գործունեությունն ուղղված էր հայկական ազգային և ժողովրդական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը։

Տիգրան Մկրտչյանի արվեստը հնչել է ոչ միայն Արցախում ու Հայաստանում։ Նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան երկրներում և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում՝ հայկական երգն ու մշակույթը ներկայացնելով նաև հայրենիքից դուրս։

Նրա համար երգը պարզապես արվեստ չէր․ այն հայրենիքի, հիշողության և ազգային ինքնության պահպանման ճանապարհ էր։ Առանձնահատուկ տեղ ունի նրա «Ձոն Արցախին» ստեղծագործությունը, որն այսօր առավել քան երբևէ հնչում է որպես Արցախի հանդեպ սիրո, կարոտի ու ցավի ձայն։

Արցախի երգով ապրող մարդկանց ձայնը չի լռում։ Սակայն Արցախը կորցնելու ծանր ցավով ապրելը շատ դժվար է։ Այդ ցավը մնում է հոգում՝ որպես չսպիացող վերք, և ցավալիորեն Արցախի երգով , Արցախով, Արցախի հիշողություններով ապրողներից շատերը վաղաժամ հեռանում են երկրային կյանքից։

Տիգրան Մկրտչյանի ձայնը նույնպես կմնա մեզ հետ՝ նրա երգերում, կատարումներում և մեր հիշողություններում»,- նշված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։

Իր հերթին Արցախի մշակույթի նախարարությունից հայտնել են. «Տիգրան Մկրտչյանի ստեղծագործական և մշակութային գործունեությունն անբաժանելիորեն կապված էր Արցախի երաժշտական կյանքի, ազգային ու աշուղական երգարվեստի պահպանման և տարածման առաքելության հետ:

Արցախում նրա նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» քառյակը նշանակալի ավանդ ունեցավ տարածաշրջանում էթնո-ֆոլկլորիկ երաժշտության վերածննդի գործում: Որպես անսամբլի ղեկավար՝ նա վարպետորեն համադրում էր հայկական ավանդական ժողովրդական մելոդիկան ժամանակակից գործիքավորումների հետ՝ նոր շունչ հաղորդելով մեր մշակութային ժառանգությանը»։ 

Տիգրան Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հողարկավորությունը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular