Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն
ԻՐԱՎՈՒՆՔԲնակարանային գողությունների վերաբերյալ առաջին երկու հաղորդունմները Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին դեռևս մայիսի 29-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Երկուսն էլ կատարվել էին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, երբ հարսանյաց հանդեսի մասնակից բնակիչները բացակայել էին տնից։ Երկու դեպքում էլ հարմարեցված գործիքով բացել էին առանձնատան պատուհանը և ննջարաններից գողացել ոսկեղեն ու գումար։
Մինչ քրեական ոստիկանները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նման մի դեպք էլ գրանցվեց հունիսի 14-ին։ Այս անգամ օգտվելով կնունքի արարողությանը մասնակցող բնակիչների բացակայությունից՝ բացել էին Էջմիածնի առանձնատներից մեկի պատուհանն ու գողացել ոսկյա զարդեր։
Երեք դեպքով էլ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էին քրեական վարույթներ, իսկ վարկածը, որ բոլոր դեպքերում գործող անձը կամ անձինք նույնն են՝ հաստատվեց ավելի ուշ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բնակարանային երեք գողությունն էլ կատարել է Նոր Արմավիր գյուղի 48-ամյա բնակիչը։
Նա կալանավորվել է։ Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։