Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է
ՍՊՈՐՏՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է։ Այս մասին Խաչանովը հայտնել է ՏԱՍՍ-ին։
Ավելի վաղ Խաչանովը հասել էր «US Open»-ի կիսաեզրափակիչ։
«Հիմա հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում։ Շատ երկար եմ դրան հասել և ուրախ եմ, որ կարողացա լավ մարզավիճակ հավաքել։ Բայց այս գործընթացը մեզ մոտ երբեք չի ավարտվում»,- ասել է Խաչանովը։