Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ Տոպուրիա
ՍՊՈՐՏԽառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիան հայտարարել է մենամարտերին վերադառնալու մասին։
Հունիսին Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած մենամարտում նա տեխնիկական նոկաուտով պարտվել էր Ջասթին Գեյջիին։
«Բժշկական հետազոտություններն ավարտվել են։ Ես վերադարձել եմ։ Այս ընթացքում իմ հասցեին զազրելի խոսքեր ասածներին և ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ։
Հիմա տեսնենք, թե ում համարձակությունը կհերիքի։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Հաջորդ անգամ կհետևեմ, որ ստուգեն Ջասթինի ձեռնոցները, դրանց մեջ ավելորդ բան չդնելու համար։ Շուտով կհանդիպենք»,- սոցիալական ցանցերում գրել է Տոպուրիան։
Գեյջիից կրած պարտությունն առաջինն էր Տոպուրիայի կարիերայում։