Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵվրոպական Միության հետ Հայաստանի կապերի հետագա ամրապնդումը, զուգորդված Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման հետ, կարող է հանգեցնել երկրի համար էներգակիրների գների զգալի աճի, գրում է ridus.ru–ն: Գազի գները կարող են աճել գրեթե վեցապատիկ, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։
Նրա կարծիքով, հայկական գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ներմուծման սահմանափակումները լուրջ դժվարություններ են ստեղծում Երևանի համար, ինչը ցույց է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անկարողությունը լուծելու այդ խնդիրները: Մասնագետը կասկած է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան փոխհատուցել տեղական արտադրողներին ռուսական սահմանափակումների պատճառով հնարավոր կորուստների համար։ «Ինչ վերաբերում է գազին, ապա դա լուրջ հարված կհասցնի տնտեսությանը: Մարդիկ պետք է նախապես հասկանան եվրաինտեգրման հետևանքները, որպեսզի չկրկնեն Ուկրաինայի ուղին և չհայտնվեն լիակատար անկայունության իրավիճակում, այդ թվում Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով», - նշել է քաղաքագետը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am