ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարենը Վահագնի ավագ եղբայրն է։ Նրանց տարիքային տարբերությունն ընդամենը մեկ տարի է։ Եղբոր մասին խոսելիս Կարենն ասում է՝ Վահագնը իրենց երկուսից աշխույժն էր։ «Ճարպիկ էր։ Տան փոքրն էր, առավելությունն էլ իր ձեռքում էր։ Շատ ընկերասեր էր, շփվող»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Վահագնի եղբայրը՝ Կարենը։

Վահագնը ծնվել է Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս Կարենն ասում է՝ երբ ինքն առաջին դասարան էր հաճախում, եղբայրը դեռ դպրոցական չէր։ «Նա այնքան ուշադիր էր լսել ու անգամ սովորել ամեն ինչ, որ երբ առաջին դասարան հաճախեց, այբուբենը գիտեր։ Երբ այբուբենի բոլոր տառերն ասել էր, ուսուցիչն ու մյուս ներկաները զարմացել էին։ Մի քանի տարի բարձր առաջադիմություն ուներ, հետո արդեն առաջադիմությունը նվազեց։ Յուրահատուկ սիրելի առարկա չուներ։ Իր տարերքը մեքենաներն էին»։ Դպրոցն ավարտելուց հետո Վահագնն ուսանել է ԴՕՍԱԱՖ-ում, ստացել վարորդական իրավունք և մեկնել զինվորական ծառայության։

Վահագնը ծառայության է մեկնել 2022 թվականի հունվարի 18-ին։ Սկզբում ծառայել է Կապանում, հետո տեղափոխվել Սիսիան համայնքի Նորավան գյուղ։ Եղբոր խոսքով, նա շատ լավ էր տրամադրված ծառայության, բանակի հանդեպ, չնայած արդեն իսկ մեր մաշկի վրա զգացել էինք 44-օրյա պատերազմի ողջ ցավը։ «Երբեմն անգամ ասում էր՝ գնալու ենք, Շուշին հետ բերենք։ Բայց միևնույն ժամանակ մտքով անցնում էր, որ պատերազմ է լինելու։ Իսկ այդ դեպքերից հետո, երբ եղբորս հաղորդագրություններն էինք կարդում, ինչ-որ մեկին գրել էր. «Գնալու եմ բանակ, զոհվելու եմ, բայց ուրախ գնում եմ»։ Ծառայության ընթացքից երբեք չի դժգոհել։ Սիրով մեկնել է բանակ, նույն կերպ նաև ծառայել։ Իր ճարպկությունն իրեն շատ էր օգնում, ոչնչից չէր նեղվում»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ «Սեպտեմբերի 9-ին էր եղբայրս դիրքեր բարձրացել։ Ամսի 12-ի երեկոյան զրուցել եմ եղբորս հետ, մայրիկս՝ սեպտեմբերի 13-ի երեկոյան։ Մեքենա էինք գնել, և զրուցելիս թեման մեքենան էր, ինձ ցուցումներ էր տալիս, թե ինչ անեմ ու չանեմ մեքենայի հետ կապված՝ մինչև իր զորացրվելը։ Մայրիկն իր հետ զրույցի ժամանակ հուզվեց։ Հարցրեց՝ տանն ինչ-որ բա՞ն է պատահել։ Մայրիկս բացասական պատասխան տվեց՝ ձեզ համար եմ լաց լինում։ Իսկ Վահագնի արձագանքն էր. «Մեզ մոտ ամեն ինչ լավ է»։ Մայրիկի՝ ձեզ մոտ կռիվ է ձևակերպմանը, Վահագնը արձագանքել է. «Առաջին անգամ եմ նման բան լսում»: Մինչդեռ նա արդեն ժամեր շարունակ պատերազմի մեջ էր։

Նա անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում՝ իր երեք ընկերների հետ։ «Ես սեպտեմբերի լույս 13-ի ամբողջ գիշերն իրեն զանգահարել եմ, բայց չկարողացա կապ հաստատել։ Իմ մոտ ընկերն ու դասարանցին եղբորս հետ էր ծառայել։ Գնացի իրենց տուն, որպեսզի զանգահարենք ծանոթ տղաներին, լուր իմանանք։ Զանգահարեցինք, մեզ ասացին, որ դիրքերում են, կռիվ է։ Բայց երբ մայրիկի հետ զրույցում եղբայրս ասաց, որ իրենց մոտ հանգիստ է, կռիվ չկա, մի պահ կարծես հանգստացանք։ Սեպտեմբերի 14-ին զանգահարում էինք իրեն, բայց չէինք կարողանում կապ հաստատել։ Իսկ հետո լուրը հասել էր քեռուս, հայրիկիս։ Սեպտեմբերի 14-ի գիշերը եղբայրս Էջմիածնում էր, հաջորդ օրը նա արդեն տանն էր։ Ըստ ականատեսների պատմածների, եղբայրս վիրավոր է եղել, մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին»։

Ապրելու ուժի մասին. «Մեր ընտանիքի նպատակն է, որ շարունակենք եղբորս կիսատ թողած գործը։ Զորացրվելուց հետո ցանկանում էր լավ մեքենա գնել, իսկ հետո արդեն կյանքի կոչեր իր մյուս երազանքները»։

Հ. Գ. - Վահագն Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Խանջյան գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular