ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների մոգական ընդունակությունները

ՖՈՏՈ

168.am/Յուրաքանչյուր մարդ չէ, որ ծնվում է պայծառատեսության ընդունակություններով: Սակայն աստղագուշակները պնդում են, որ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան օժտված է որոշակի հնարավորություններով, որոնք կյանքի ընթացքում կարող են զարգանալ: Ինչպիսի մոգական ընդունակություններով է օժտված Կենդանակերպի Ձեր նշանը:

Խոյերը օժտված են յուրահատուկ հոտառությամբ: Նրանք կարող են զգալ վտանգը և միշտ հետևում են իրենց զգացողություններին: Օժտված լինելով լավ ինտուիցիայով` նրանք հաճախ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զբաղվում են օկուլտական գիտություններով, ապա նրանք պետք է շատ զգույշ լինեն: Անճանաչելիին հասնելու նրանց ամբիցիաները և ցանկությունները կարող են տխուր հետևանքների հանգեցնել:

Ցուլերն առանձնապես չեն հետաքրքրվում մոգությամբ և էզոթերիզմով: Բայց ամեն դեպքում նրանք որոշ ընդունակություններ ունեն: Այս համաստեղության մարդիկ իրենք էլ չկասկածելով՝ կարող են անեծք ուղարկել: Նրանք պետք է զգույշ լինեն իրենց մտքերի և բառերի մեջ: Ցլերի երազները հազվադեպ են նախազգուշացնող լինում: Սակայն եթե նրանց կյանքին կամ բարօրությանը ինչ-որ բան է սպառնում, ապա երազում նրանց այդ մասին անպայման կզգուշացնեն:

Երկվորյակներն ընդհանրապես ընդունակ չեն մոգության: Նրանց դժվար է կենտրոնանալ և մեդիտացիա անել: Սակայն իրենք պաշտպանված չեն մոգական ուժերից: Հաճախ նրանք տառապում են կախարդանքից և աչքից:

Ա՛յ, իսկ Խեցգետինները կարող են լավ հաջողությունների հասնել օկուլտային գիտություններում: Նրանք շատ նուրբ են զգում շրջապատող աշխարհը, և նրանց ինտուիցիան երբեք չի խաբում: Նրանց երազներն էլ պրակտիկորեն միշտ մարգարեական են:

Առյուծներից հազվադեպ է էքստրասենս լինում: Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենք իրենց վրա, իսկ յուրաքանչյուր սահմանափակում, որոնք անհրաժեշտ է բարձր ուժերին հասնելու համար, նրանց օտար է: Բայց, այնուամենայնիվ, Առյուծները կարող են գերազանց թալիսմաններ պատրաստել:

Կույսերն օժտված են լավ ինտուիցիայով: Բայց դա իրենց չի փրկում կախարդանքից և աչքից: Այս համաստեղության ներկայացուցիչները շատ խոցելի են:

Կշեռքների մոտ կարող է զարգանալ բժշկության շնորհը: Մարդկանց օգնելու նրանց ցանկությունը և ներքին բնական մագնիսականությունը կարող է անհավանականն անել: Բացի այդ, Կշեռքները կարող են սիրային կախարդանք կատարել: Դրանում նրանք կարող են լավագույնը դառնալ:

Կարիճները, թերևս, Կենդանակերպի ամենամոգական նշանն է: Ի ծնե օժտված լինելով համոզելու և կանխատեսելու շնորհով, նրանք կարող են հասնել որոշակի բարձունքների պայծառատեսության, հիպնոսի և էզոթերիզմի մեջ: Բայց նրանք պետք է զգույշ օգտվեն իրենց շնորհից և ընդունակություններից, քանի որ կարող են հեշտությամբ վնաս բերել մարդկանց:

Աղեղնավորները, անկասկած, մարգարեության և պայծառատեսության շնորհ ունեն: Նրանք սիրում են ուսումնասիրել անհայտ ամեն ինչ, բայց ստանալով գիտելիքներ էզոթերիզմի և օկուլտական գիտությունների բնագավառում՝ նրանք հազվադեպ են դա օգտագործում պրակտիկայում:

Այծեղջյուրներն ավելի լավ է ընդհանրապես չկապվեն մոգության հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վնասել և իրենց, և շրջապատին: Բարեբախտաբար, մոգությամբ զբաղվում են շատ քիչ Այծեղջյուրներ:

Ջրհոսները հեշտությամբ հասկանում են երազների նշանակությունը: Բացի այդ, նրանք օժտված են լավ հոտառությամբ, որն օգնում է նրանց լավ ճանաչել մարդկանց: Նրանք օժտված են նաև Տարո քարտերով գուշակելու ընդունակություններով: Ջրհոսների մեջ շատ կան էներգետիկ վամպիրներ:

Ձկներին խորհուրդ չի տրվում զբաղվել օկուլտիզմով: Նրանք չափից ավելի դյուրըմբռնող են և ունեն շատ թույլ էներգետիկ պաշտպանություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular