Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ:
«Ուկրաինան պատրաստ է նման հրադադարի: Մեր գործընկերները գիտեն մեր դիրքորոշումը: Մենք ողջունում ենք նման ջանքերը և հույս ունենք, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքի», – ասել է նա Մոնակոյի արտաքին գործերի նախարար Իզաբել Բերրո-Ամադեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս-ուկրաինական էներգետիկ զինադադարի գաղափարը, ընդհանուր առմամբ, լավն է։ Նա նաև նշել էր, որ Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Ռուսաստանում գտնվող էներգետիկ օբյեկտին։