ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ դեկտեմբերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում անհնար է, AFP գործակալությանն է հայտարարել է ռուս առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա անհնար է», — շաբաթ օրը Նյու Դելիում ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, թե նա պատրաստ է Պուտինի հետ հանդիպել գագաթնաժողովի շրջանակում՝ հակամարտության դադարեցման շուրջ բանակցելու համար։ Կրեմլի ներկայացուցիչը կրկին ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նման հանդիպում անցկացնել միայն Ռուսաստանի մայրաքաղաքում։

Հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Զելենսկու հետ բանակցությունների այլընտրանքային վայր, Պեսկովը պատասխանել է. «Կա նրա հետ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամություն»։

G20-ի գագաթնաժողովը կանցկացվի Մայամիում դեկտեմբերի 14–15-ին։ Առայժմ հաստատված չէ, թե արդյո՞ք Պուտինը կմասնակցի դրան։

Զելենսկին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը։ Ըստ նրա, առաջնորդները պետք է հանդիպեն, քննարկեն իրավիճակը և որոշումներ ընդունեն, քանի որ կարևոր են ոչ թե խոսքերը, այլ արդյունքները։

Առաջարկը հնչել է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ն փորձում է վերսկսել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։ Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, իսկ ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները այցելել են Մոսկվա և Կիև։

Քուշները ուրբաթ օրը Կիևում անվտանգության հարցերով ֆորումում հայտարարել է, որ ակնկալում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարել բանակցային գործընթացի «հաջորդ քայլերի» մասին։

Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների այցերը Մոսկվա և Կիև անվանել է «լավ ազդանշան» և ընդգծել, որ կարևոր է, որ ամերիկացի ներկայացուցիչները այցելել են երկու մայրաքաղաքներն էլ։ Նա նաև հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի մասին։

Ըստ Զելենսկու, Ուկրաինան այժմ մարտի դաշտում ավելի ուժեղ դիրք ունի, քան մեկ տարի առաջ, և այդ պատճառով կարծում է, որ լավ պայմաններ ունի բանակցությունների համար։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նախորդ մի քանի փուլերը համաձայնության չեն հանգեցրել։ Կողմերը պահպանում են էական տարաձայնություններ, իսկ փոխադարձ անվստահությունը մնում է բարձր։ Վերջին ամիսներին Ռուսաստանն ու Ուկրաինան նաև ուժեղացրել են միմյանց տարածքի նկատմամբ հեռահար հարվածները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular