ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ, և բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական ու բարեկամական վերաբերմունք են դրսևորում. այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Աշխատանքն ընթացքի մեջ է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ամերիկյան կողմի վերաբերմունքը շատ բարեկամական և կառուցողական էր», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ շփումների վերաբերյալ հարցին։