Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանը չպետք է Հայաստանին անտեսի որպես «անօգուտ, թույլ դաշնակից»։ Քաղաքական գործիչ և իրանագետ Կարինե Գևորգյանն է այդ մասին հայտարարել «Հասկացողության մաքրություն» փոդքասթի ժամանակ, գրում է politnavigator.news–ը։
«Ի վերջո, սա շատ կարևոր հաղորդակցությունների տարածաշրջան է։ Հետևաբար, «ում է պետք այդ Հայաստանը» արտահայտությունը հիմնարար սխալ է։ Միայն թվում է, թե տարածքը փոքր է։ Ես միայն մեկ մանրամասնություն կնշեմ. այդ երկիրը աշխարհում չորրորդն է հազվագյուտ մետաղների պաշարներով։ Եվ գործարաններն արդեն գործում են։ Իսկ Ռուսաստանը արտադրությունը կսկսի միայն 2028 թվականին։ Մենք պատրա՞ստ ենք կորցնել այս ամենը, սա է իմ հարցը», - ասել է Գևորգյանը։
Նա կարծում է, որ ռուսական լրատվամիջոցները կողմնակալ են Հայաստանի նկատմամբ քննադատելով այն այն բաների համար, որոնք նրանք անտեսում են ԵԱՏՄ-ի մյուս դաշնակիցների մոտ։ «Երբ տեսա մեր լրատվամիջոցներում այդքան տարածված հռետորաբանությունը, պարզապես ուսերս թոթվեցի։ Որովհետև այն, ինչ կատարվում է հետխորհրդային մյուս հանրապետություններում, մեզ համար զգալիորեն ավելի վտանգավոր է։ Նրանք առաջ են գնում այն ճանապարհով, որը Փաշինյանը նոր է ուրվագծել։ Առաջ ամեն ինչ լավ էր, դրանում կասկած չկա։ Անհասկանալի է այն, թե ինչո՞ւ են նրանք հիմա այդքան շատ խտրականություն դրսևորում Հայաստանի նկատմամբ», - ասել է Գևորգյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am