Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ոչ մի բանակցություն։ Քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել, բանակցություններն իմաստ չունեն», - գրել է Ազիզին։
Հիշեցնենք, որ Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր են ստորագրել, որը ենթադրում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Սակայն ամերիկյան զինվորականները հուլիսին մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։