ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գոռի ու Գագիկի տարիքային տարբերությունը չորս տարի է։ Երբ Գագիկի կրտսեր եղբոր՝ Գոռի հետ սկսում ենք մեր զրույցը, առաջին հարցս է՝ իսկ ինչպիսի՞ն են մանկությունից եկող հուշերը։ «Շատ հանգիստ էր, կազմակերպված, իր մոտ ամեն ինչ դասավորված էր, իր տեսակով շատ կարգապահ մարդ էր։ Իսկ ես մի քիչ ավելի աշխույժ էի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գոռը՝ Գագիկի եղբայրը։

Գագիկը ծնվել է Լոռու մարզում՝ Գուգարք գյուղում: Մանկության մի շրջանն անցկացրել է այնտեղ, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր: Գագիկը սովորել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս Գոռը նշում է՝ եղբայրը լավ առաջադիմություն է ունեցել։ «Սիրում էր ՆԶՊ, «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» առարկաները։ ՆԶՊ առարկայից դպրոցների միջև պարբերաբար մրցույթներ էին կազմակերպվում, և եղբայրս գնդակային հրաձգության գծով տղաների անհատական հաշվարկում հաղթանակ գրանցելով՝ առաջին հորիզոնականն է զբաղեցրել և դարձել գավաթակիր։ Դպրոցին հաղթանակ է պարգևել և, ընդհանրապես, դպրոցի անունը ոչ մեկ անգամ բարձր պահել»։ Դպրոցին զուգահեռ Գագիկը հաճախել է նաև տարբեր սպորտաձևերի, բայց արդյունքում նախընտրել է սամբոն։ «Մասնակցել է տարբեր մրցաշարերի, բազմաթիվ հաջողություններ ունի, արժանացել է մի շարք պատվոգրերի ու մեդալների»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գագիկն ընդունվել է Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ՝ ոսկերչության բաժին։ Քոլեջն ավարտել է գերազանցությամբ։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Գագիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Կապանում, եղել է «Գրադ» կայանի վարորդ։ «Մեզ մոտ ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, վարորդական իրավունք ստացավ և, որպես վարորդ, մեկնեց ծառայության։ Շատ լավ էր տրամադրված բանակի հանդեպ, ուզում էր ծառայել։ Ծառայության ժամանակ էլ երբեք դժգոհություններ, բողոքներ չի ունեցել։ Կարգապահ էր, խելացի, հավասարակշռված, ֆիզիկապես կոփված, և այդ ամենը նրան օգնում էր ծառայության ժամանակ։ Երբ իրեն հարցեր էի տալիս (բնականաբար, քաղաքացիական կյանքում բոլորս տարբեր բաներ ենք լսում բանակի մասին), եղբայրս ինչ-որ բաներ պատմում էր։ Շատ գոհ էր ծառայությունից, իր ցանկությամբ ու սիրով է բանակ գնացել։ Ասում էր՝ ինձ չեն տանում բանակ, ես գնում եմ բանակ։ Մեկնել է ծառայության այն մտքով, որ ծառայի հայրենիքին։ Շատ էր սիրում մեր երկիրը, նվիրված էր մեր հայրենիքին»։ Զորամասում ևս Գագիկն աչքի է ընկել իր ֆիզիկական պատրաստվածությամբ և կազմակերպվածությամբ։ «Եղել է զորամասի «10 լավագույն զինվորների» շարքում, արժանացել «Լավագույն զինվոր» պատվոգրին: «Արձակուրդ գալիս կամ զորացրվելիս այդ ամենը պետք է իր հետ բերեր, բայց պատերազմի ժամանակ, ավաղ, ամեն ինչ կորավ, մեզ ոչինչ չհասավ»։

Պատերազմը խլեց հազարավորների երազանքները, նպատակները, բայց ամենակարևորը՝ կյանքերը։ Գագիկինը՝ նույնպես։ 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Գագիկն ու ընկերները մեկնում են Ջրական՝ զորավարժությունների։ «Պատերազմի ժամանակ իրենք արդեն այնտեղ են եղել։ Միշտ կապի մեջ ենք եղել իր հետ։ Սեպտեմբերի 26-ին ենք զրուցել։ Այդ օրն ասաց, որ իրենց տեղափոխում են այլ վայր։ Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 29-ին։ Այդ օրը միայն մի քանի վայրկյան ենք խոսել, ասաց. «Որ գամ, ձեզ բան ունեմ պատմելու»։ Իսկ վերջում՝ լավ մնացեք։ Մենք գիտեինք, որ եղբայրս պատերազմի դաշտում է, բայց նա մեզ ասում էր՝ հեռու ենք, ոչ մի բան չկա, մի անհանգստացեք»։

Գագիկն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում՝ անօդաչուի հարվածից։ «Հոկտեմբերի 2-ին ենք իմացել լուրը։ Ծնողներս իր զորամասի ճանապարհին էին, մի քանի օր տեղեկություն չունեինք, ուզում էին նորություններ իմանալ եղբորիցս, բայց հենց ճանապարհին իմացել են, թե ինչ է տեղի ունեցել, և վերադարձել տուն»։

Ապրելու ուժի մասին։ «Գագիկը շատ կցանկանար, որ մենք առաջ շարժվեինք։ Եթե մեր ընտանիքը կոտրվի, դա Գագիկին հաստատ դուր չի գա։ Պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին»։

Հ. Գ. - Գագիկ Միկիչյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն»
մեդալով։ Հուղարկավորված է Գուգարք գյուղի Սուրբ Սարգսի բարձունքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular