«Բավարիա»-ն կրկնեց «Ռեալ»-ի բացառիկ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրում սեփական հարկի տակ 5:0 հաշվով անպատասխան գնդակ է ուղարկել նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դարպասը։
Խաղի հաշիվը բացած Ջամալ Մուսիալայի գոլը պատմական էր մյունխենյան ակումբի համար։ Դա «Բավարիայի» 900-րդ գնդակն էր Եվրոպական չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունների պատմության մեջ։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ գերմանական գրանդը մրցաշարի պատմության մեջ ընդամենը երկրորդ ակումբն է, որը հատում է 900 գոլի սահմանագիծը։ Խփած գնդակների քանակով բացարձակ ռեկորդակիրը Մադրիդի «Ռեալն» է, որի ակտիվում կա 1,139 գոլ։