ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ մեկտեղ Իգդիրի Ալիջան սահմանային անցակետում շինաշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Ալիջան սահմանային անցակետում, որը փակ է 1952 թվականից, լայնացվում է 7 կիլոմետրանոց ճանապարհահատված, ինչպես նաև պատրաստվում է նախագիծ մեքենաների ու բեռնատարների կայանատեղիի համար։

Նշվել է նաև, որ օդանավակայանի խաչմերուկում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, որոնք ցույց են տալիս Ալիջան սահմանային անցակետի ուղղությունը:

Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել քաղաքի ու տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը՝ առևտրի, մշակույթի, սոցիոլական, զբոսաշրջության և տնտեսության առումով։

Նա նաև նշել է, որ սահմանային անցակետի բացման նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են ու աշխատանքներ են տարվում նաև առկա ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

«Ներկայումս շարունակվում են հողերի օտարման աշխատանքները։ Ընթացքի մեջ է 7 կիլոմետրանոց ճանապարհաշինական նախագիծը։ Հողալցման, ընդլայնման, ավտոկայանատեղիի և բեռնատարների կայանատեղիի նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հաջորդիվ սահմանային կամուրջ ունենք մեր միջև։ Աշխատանքներ են տարվում նաև այդ կամուրջի բարելավման և լայնացման ուղղությամբ»,- նշել է նա։

Արսլանը նաև հավելել է, որ սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ, և այն առաջիկա տարիներին նախատեսվում է օգտագործել արտահանման և առևտրի նպատակներով։ Ըստ նրա՝ սա կարևոր զարգացում է արտահանողների համար։

«Տրվել է առևտրային կոդ։ Նախկինում արտահանումը կատարվում էր Վրաստանի և Իրանի միջոցով, բայց հիմա մեր արտահանողները կարող են ուղղակիորեն այստեղից բացել արտահանման հայտարարագիրը և արտահանել առևտրային կոդով։ Սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել այս տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ այն կնպաստի տարածաշրջանին առևտրն, մշակույթին, հասարակական կյանքին, զբոսաշրջությանը և տնտեսությանը»,- ընդգծել է Արսլանը։

Նա նաև նշել է, որ իրենք ընդունել են սահմանային անցակետի բացման գործընթացը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո, և իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։

Ըստ այդ՝ նա մասնավորապես նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտով մենք այժմ կողմ սահմանային անցակետի բացմանը։ Մենք աջակցում ենք մեր արտաքին գործերի նախարարության կողմից տարվող քաղաքականությանը։ Ողջունում ենք գոհունակությամբ։ Ակնհայտ է, որ սահմանային անցակետի բացումն առաջիկա ժամանակահատվածում կարևորություն կստանա առևտրի, զբոսաշրջության, մշակութային և սոցիալական ասպեկտների առումով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular