ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 7-9-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցում է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովին (AIM Congress 2026), որն այս տարի անցկացվում է «Գլոբալ բարգավաճման վերափոխում. ներդրումային նոր ուղիների բացահայտում՝ հանուն կայուն և ներառական ապագայի» խորագրի ներքո։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

«Սեպտեմբերի 7-ին «Ապագայի տնտեսություններ» հարթակի շրջանակում անցկացված «ԱԲ ռազմավարական ենթակառուցվածքային ներդրումների ընդլայնում՝ թվային տնտեսություններ կառուցելու համար» խորագրով պանելային ձևաչափով քննարկմանը Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տեսլականը արհեստական բանականության ենթակառուցվածքների, գերհամակարգչային հաշվարկների և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։

Ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է փոքր և զարգացող տնտեսություններում արհեստական բանականության ազգային էկոհամակարգերի ձևավորման և ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծման հնարավորություններին։ Նա ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) կարողությունների զարգացման Հայաստանի փորձը, «ԱԲ գործարանների պարտեզ» կոնցեպտը, տաղանդների զարգացմանն տեսանկյունից «ԱԲ վիրտուալ ինստիտուտի» նախաձեռնությունը, ինչպես նաև կիբեռանվտանգության և պատասխանատու ԱԲ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Գևորգ Մանթաշյանն ընդգծել է միջազգային համագործակցության և պետություն-մասնավոր հատված գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ նման համագործակցություններն առանցքային են համաշխարհային արհեստական բանականության արժեշղթաներում Հայաստանի դիրքի ամրապնդման և երկրի տեխնոլոգիական ներուժի իրացման համար։

15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովը (AIM Congress 2026) մեկ հարթակում համախմբում է տարբեր երկրների պետական կառավարման, տեխնոլոգիական և ներդրումային ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու թվային, էներգետիկ և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, ներդրումային նոր հնարավորությունների և գլոբալ մրցունակության ամրապնդման ուղիները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular