ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձենք մոդելավորել մի իրավիճակ, երբ հայ-ռուսական հարաբերությունները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ Փաշինյանի իշխանության հակամարտությունը հասել է այն փուլին, որ ընդհանրապես խզվել են բոլոր տեսակի կապերը: Կարճ ասած՝ հարաբերություններ, որպես այդպիսին, արդեն չկան: Դատելով այն տեմպերից, որ ստացել են փաշինյանական իշխանության քայլերը, որոնք ակտիվորեն խրախուսվում են իր արտաքին հովանավորների կողմից, առանձնապես «մոդելավորելու» բան էլ չկա, դա միանգամայն տեսանելի մոտակա հեռանկար կարող է դառնալ:

Թե անվտանգային տեսակետից ինչ է նշանակում, օրինակ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, կարծում ենք, բավականին պարզ և մատչելի կարող են «բացատրել», ասենք, 1918, ապա 1920-21 թվականների իրադարձությունների մասին վկայությունները: Հնարավոր է՝ այդ իրադարձությունների գիտակ պատմաբաններն էլ ասելու բան կունենան:

Հայ-ռուսական հարաբերությունների խզումը, միաժամանակ, նշանակելու է Մեծամորի ԱԷԿ-ի աստիճանական կանգ և շահագործումից դուրսբերում: Հարցը այս դեպքում չի կարելի ընկալել զուտ որպես էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր 1 խոշոր ձեռնարկության լիկվիդացում: Հայաստանն ատոմակայանով ու Հայաստանն առանց ատոմակայանի՝ կարգավիճակային առումով երկու տարբեր երկրներ են: Չխոսենք արդեն գիտական բաղադրիչի, մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի ու այդ բնագավառի գիտակների, որակավորված մասնագետների, ճարտարագետների կորստի մասին:

Բայց այս «բարձր մատերիաները», կարծես, ոմանց առանձնապես չեն հուզում: Կամ էլ մարդիկ «գլուխ չունեն» նման թեմաների մեջ խորամուխ լինելու հետ: Դե ինչ, ավելի հողեղեն, յուրաքանչյուրի մաշկի վրա զգացվող իրողություններ ու դրանց հետ կապված հավանական զարգացումներ դիտարկենք: Առավել ևս, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման առաջին «շորշոփներն» արդեն նկատելի են: Խոսքը, օրինակ՝ գյուղմթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվողների, ընդհանրապես գյուղացիական տնտեսությունների արդեն իսկ ծանր վիճակի մասին է: Տեսեք. գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները անխուսափելիորեն հանգեցնելու էին և հանգեցրեցին այդ ոլորտում տնտեսվարողների վիճակի վատացմանը:

Սակայն դրանք դեռ ծաղիկներն են միայն:

Տեսանելի հեռանկարում շատ հավանական է Ռուսաստանում աշխատանք (եկամտի աղբյուր) գտած մեծ թվով մեր հայրենակիցների արտաքսում կամ պարզապես վերադարձ: Այստեղ հարցն այն չէ, թե ինչ եղանակով այդ մարդիկ կհայտնվեն Հայաստանում: Խնդրի էությունն այն է, որ միանգամից մեծ թվով հայրենակիցներ, իսկ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդու մասին (եթե նկատի ունենանք նաև ընտանիքները) կանգնելու են սոցիալական բարդությունների առաջ: Բացի այն, որ զրկվելու են կայուն եկամտի աղբյուրներից, իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից, հարցն այն է նաև, որ Հայաստանի աշխատաշուկան չի կարողանալու նրանց ճնշող մասին համարժեք աշխատանք կամ զբաղվածություն առաջարկել:

Ըստ որում, արդեն իսկ գրանցվել են դեպքեր, երբ տասնյակ հայրենակիցներ, չցանկանալով սպասել հարաբերությունների վատացման ծայրահեղ աստիճանին, արդեն «ռուսաստաններում» հավաքել են իրերն ու վերադարձել ընդհանուր նշանաբանով՝ «Հայաստանից լավ տեղ չկա»: Այդպիսի օրինակներ ինքներս ենք հանդիպել: Ընդ որում, ոչ քիչ օրինակներ:

Ի լրումն, թե՛ վերը նշված պատճառով, թե՛ հարաբերությունների խզման հետևանքով կրճատվելու, զրոյանալու են ռուսաստանից ֆինանսական հոսքերը, որոնց տրանսֆերտներ են ասում: Մինչդեռ խոսքը ահռելի գումարների մասին է, որոնք էական նշանակություն ունեին Հայաստանի ընդհանուր տնտեսական ակտիվության, առևտրաշրջանառության և դրանց շաղկապված ոլորտների կենսագործունեության վրա:

Այսինքն, բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա:

Ավելին, բյուջեի միջոցները օդից չեն հայտնվում: Եվ ընդհանուր աղքատացումը, գյումթերք մշակողների, արտահանողների եկամուտների անկումը, արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների հնարավոր զրոյացումը, առևտրի ծավալների անկումը անխուսափելիորեն անդրադառնալու են բյուջեի մուտքերի վրա:

Բայց սրանք էլ դեռ ծաղկեփնջերն են:

Հարաբերությունների խզումը ենթադրում է, որ Հայաստանը կա՛մ դադարելու է ռուսական գազ ստանալ, կա՛մ էլ այն ստանալու է «եվրոպական» գներով, այսինքն՝ ներկայիս գներից մոտ 6-7 անգամ թանկ: Սա նշանակում է թե՛ գազի կտրուկ թանկացում բնակչության համար, թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի թռիչքային աճ: Իսկ այդ երկուսը միասին նշանակում են ամեն ինչի թանկացում՝ սկսած հացից, վերջացրած հանրային տրանսպորտի ուղեվարձով: Այսինքն, զանգվածային աղքատացման հեռանկար:

Սկզբունքորեն, չի կարելի բացառել զարգացման տարբերակ, որ Փաշինյանի իշխանության «բուռն» գործունեության հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվեն մի կացության մեջ, երբ 90-ականների սկզբի «ցուրտումութ» տարիները նույնիսկ երանելի կթվան: Բայց եթե այն ժամանակ գերակշռում էին օբյեկտիվ գործոնները, ապա հիմա այդ ամենը կլինի բացառապես սուբյեկտիվ պատճառներով: Մի անձի, մի ուժի քմահաճույքով և «դրսի» հանձնարարությամբ:

Բնականաբար, խնդիր է ծագելու հացահատիկի, կոնկրետ՝ ցորենի հետ կապված: Հայաստանն, ինչպես հայտնի է, հացահատիկայինների առումով ինքնաբավ չէ: Իսկ Արցախը կորստի մատնելուց հետո՝ առավել ևս:

Եթե այս՝ «սոցիալական բլոկը» ի մի բերենք, ապա հայ-ռուսական հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի նկատելի անկման, պարզ ասած՝ աղքատացման, շատ կարճ ժամանակահատվածում դիտարկվելու են գների աճ և դրամի արժեզրկում, գործազրկության աճ, սոցիալական վիճակի անտանելիացում:

Ոմանք կարող են կարծել, թե չափազանցնում ենք: Սակայն ասվածի մեջ ոչ մի միստիկ կամ ֆանտազյորական բան չկա: Դա ընդամենը առկա իրողությունների վրա հիմնված չոր, նույնիսկ շատ չոր, տրամաբանական հետևությունների շղթա է:

Կան նաև այնպիսիք, որ նման հնարավոր անկումը համարում են կամ հրամցնում են որպես... ինքնիշխանություն: Ի դեպ, «ինքնիշխանության» մասին: Ակնհայտ է, որ «դատարկված տեղը» արագորեն ձգտելու են լրացնել Թուրքիան և Ադրբեջանը: Հազիվ թե կարող է գտնվել որևէ ողջախոհ անձ, որ նման ազդեցության կամ ճնշման տակ հայտնվելը բնորոշի որպես «ինքնիշխանություն»: «Ինքնակերություն» կամ «ինքնահիմարություն»՝ միգուցե, բայց հաստատ՝ ոչ ինքնիշխանություն:

Մտածելու համար հատկացված ժամանակը սեղմվում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular