Ֆորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՍՊՈՐՏMLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» ու «Ատլանտա Յունայթեդը» չկարողացան պարզել հաղթողին։ Ֆորտ-Լոդերդեյլում կայացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։
Հաշիվը 32-րդ րոպեին բացեց «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Կազեմիրոն, ում գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսսին։ Ընդամենը երեք րոպե անց Միգել Ալմիրոնը վերականգնեց հավասարությունը։
Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին դաշտի տերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ. Տելասկո Սեգովիայի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Սուարեսը:
Սակայն հանդիպման 87-րդ րոպեին «Ատլանտան» փրկվեց պարտությունից։ Բրիլ Էմբոլոն անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։
Այս խաղից հետո «Ինտեր Մայամին» 43 միավորով Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Ատլանտան» 22 միավորով նախավերջինն է՝ 14-րդը։