ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդի զանգվածային դավաճանություն. Հայաստանն այլևս գոյություն չի՞ ունենա. Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը իր ժողովրդին վերաբերվում է որպես ծախսվող նյութի, հայերին հնարավորություն է տրվում հեռանալ, եթե ժամանակ ունենան, գրում է tsargrad.tv–ն։

«Հայերը ճիշտ ռուսների նման են, ուղղակի հայեր են»,– ահա թե ինչ են մտածում ռուսները։ Հայերն իրենք հակառակն են կարծում։ Ըստ նրանց ռուսները ճիշտ հյուսիսային հայերի նման են։ Եվ խորովածի շուրջ վեճերը չեն դադարում նույնիսկ հանգստյան օրերին։

«Մենք ձեզ տեխնոլոգիական առաջընթաց բերեցինք», - պնդում են ռուսները։ «Երբ մենք եկեղեցիներ էինք կառուցում, դուք դեռ ծառերի վրա էիք», - հակադարձում են հայերը։ Երկու կողմերն էլ ճիշտ են։

«Ինչո՞ւ եք Ռուսաստանում ավելի շատ, քան Հայաստանում», - հարցնում են ամենահամառ վիճաբանողները։ «Որովհետև Ռուսաստանը տունն է, իսկ Հայաստանը գրասենյակը», - բացատրում են հպարտ լեռնեցիները։ Ո՞վ ում կգերազանցի, հարց է։

Նիկոլ Փաշինյանը հայերի համար ավելի վատն է, քան ցեղասպանությունը։ Թեկուզ միայն այն պատճառով, որ հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել վաղուց, մինչդեռ Փաշինյանը դա շարունակում է մինչ օրս։ Եվ ոչ ոք չի կարող տրամաբանորեն բացատրել, թե ինչպե՞ս է այդ խեղկատակն ու արկածախնդիրը հասել իշխանության Հայաստանում։ Այդպես են մտածում բոլորը բացառությամբ այն բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների արևմտյան քաղաքական ստրատեգների, որոնք ժամանակին չարտաքսվեցին։ Իսկ հիմա էլ դա անելն անհնար է։

Ցեղասպանությունը շատ համարձակ մեղադրանք է և պահանջում է հիմնավորում։ Այսպիսով, շատ կարճ ժամանակում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչ չէին կարողանում անել շրջակա բոլոր թշնամական պետությունները, այն է զրկել Հայաստանին ինքնիշխանությունից և տասնյակ հազարավոր հայերի ուղարկել մահվան։ Փաշինյանին հաջողվեց հրահրել, և ամենակարևորը պարտվել պատերազմում։ Նա ռազմավարական տարածքները դրեց օտարերկրյա վերահսկողության տակ և ամեն ինչ հարմարեցնելով հաղթողներին վերաշարադրեց ամեն ինչ։ Եվ, հետևելով հին ուկրաինական ավանդույթին, նա այդ ամեն ինչի համար մեղադրեց Ռուսաստանին։ Ի դեպ, պատերազմում պարտվելով Փաշինյանը նույնիսկ չանհանգստացավ քաղաքացիական բնակչությանը տարհանելու համար այն տարածքներից, որոնք անցնում էին թշնամուն։ Հարյուր հազարավոր հայեր տարհանվեցին ռուս խաղաղապահների օգնությամբ։ Նրանց տարհանեցին Երևան, որտեղ ոչ ոք նրանց չէր սպասում կամ չէր ողջունում։ Իսկ հետո նրանց տարհանեցին Ռուսաստան, որտեղ նրանք սպասված և ողջունելի էին։ Փաշինյանը խստորեն հավատարիմ է մնում ուկրաինական ավանդույթներին և իր ժողովրդին վերաբերվում է որպես ծախսվող նյութի։ Դա կարելի է բացատրել այն փաստով, որ ընդհանուր պլանի համաձայն այդ երկրի պատմական հողերում Հայաստան չի նախատեսվում։ Հայերին հնարավորություն է տրվում հեռանալ, եթե ժամանակ ունենան, կամ միաձուլվել թյուրքական ժողովուրդների ընդհանուր զանգվածին։

Այնուամենայնիվ, հնարավոր է այն, որ Հայաստանում ապրող հայերը Ռուսաստանի հետ պատերազմում օգտագործվում են ուղղակի որպես թնդանոթի միս։ Պետք չէ պնդել, որ Հայաստանը «պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ» և որ «հայերը երբեք չեն կռվի Ռուսաստանի դեմ»։ Դա ասվում էր նաև Ուկրաինայի մասին։ Բայց քարոզչությունը իր գործն անում է։ Նրանք նույնը կանեն նաև Հայաստանում, եթե ամեն ինչ այսպես շարունակվի։

Ամենազարմանալին այն է, որ Ռուսաստանում, խորապես համոզված են, որ Հայաստանի քաղաքացիները ինչ-որ կերպ իրենք կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին, ընդ որում օրինական ընտրությունների միջոցով։ Հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց բուն Հայաստանում։ Սակայն, լիովին կանխատեսելիորեն, Ռուսաստանում ապրողներից ոչ մեկին չթույլատրվեց քվեարկել։ Մինչդեռ, Հայաստանում Փաշինյանը զարմանալի միջոցներով՝ խարդախության և կեղծիքի միջոցով, կարողացավ քամել իր 49%-ը, որը իրեն բավարար էր։ Որովհետև ամբողջ ընդդիմությունը պարզապես բանտարկվեց կամ հանձնվեց Ադրբեջանին։ Եվ հիմա, ամենաանամոթ ձևով, Փաշինյանը Հասյասատանը «ինտեգրվում է համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը»։

Բացարձակապես բոլորը գիտեն և հասկանում են, որ Փաշինյանը ոչնչացնում է Հայաստանը։ Հայաստանի հայերը հասկանում են դա, Ռուսաստանի հայերը հասկանում են դա, աշխարհի հայկական սփյուռքը հասկանում է դա։ Նրա դեմ ամբողջ աշխարհում բոյկոտ է հայտարարվել։ Ամերիկյան հայկական կոմիտեի ղեկավարը պահանջում է, որ Փաշինյանի ԱՄՆ այցելությունները անտեսվեն։ Ֆրանսիական սփյուռքի առաջնորդները հակամարտության մեջ են Փաշինյանի հետ, Փաշինյանի հակառակորդն է արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը:

 Հայաստանի ամենամեծ բարերարը և հովանավորը՝ ռուս գործարար Սամվել Կարապետյանը, ձերբակալված է Երևանում, իսկ նրա բարեգործական հիմնադրամները սառեցվել են։ Իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայկական եկեղեցու ոչնչացմամբ։ Եվ, իհարկե, խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Հայաստանի գոյության միակ երաշխավորն է։ Եվ ամենազարմանալին այն է, որ Փաշինյանը Հայաստանին տանում է դեպի հարաբերությունների խզում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև հենց հայ ժողովրդի հետ։

Թերևս այս ամենը Ռուսաստանի խղճի վրա է։ Հայկական պատմության մեջ ամենավատ բաները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանը եղել է թույլ կամ չափազանց զբաղված այլ տարածքներում։ Եվ հիմա «հավաքական Արևմուտքի» դեմ անվերջ պատերազմը խանգարում է Ռուսաստանին կենտրոնանալ Անդրկովկասի վրա։ Բանը նրանում չէ, որ «չի ուզում», պարզապես չի կարող շտապել «փրկել Հայաստանը» հենց հիմա։ Բայց Ռուսաստանը կարող է փորձել փրկել հայ ժողովրդին, դա պատմության ընթացքում արվել է բազմիցս, և հաջող կերպով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular