ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղունգների լաքի գույնը շատ բան է պատմում անձի մասին. ինչի մասին է խոսում լաքի գույնը

ՖՈՏՈ

Pic-words.ru կայքը գրում է, որ լաքի գույն ընտրելիս կանայք հաշվի են առնում մի շարք հանգամանքներ: Կինը կարող է դա չնկատել, սակայն լաքի գույնի ընտրությունը շատ բան է ասում նրա անհատականության մասին:

1. Վարդագույն: Այս գույնը խոսում է այն մասին, որ այս աղջիկները մանուկ հասակում Բարբի տիկնիկների սիրահար են եղել: Հավանական է, որ նրանք այժմ էլ դեմ չէին լինի խաղալ դրանցով, եթե մեծ չլինեին: Վարդագույնը խոսում է նաև այն մասին, որ նրանք դաստիարակված են, ուրախ և անհոգ:

2. Նարնջագույն: Այս կանայք մշտական լավատեսներ են: Նրանք միշտ հակված են կյանքի լուսավոր կողմին և չեն վախենում ռիսկի դիմել: Նրանք ստեղծագործող են և էներգիայով լի:

3. Մանուշակագույն: Սա երևակայության գույնն է: Այն նախընտրող կանայք ստեղծագործող են և ոչ կրոնական: Նրանք ամբիցիոզ են և հաջողություններով առաջ են գնում:

4. Մոխրագույն: Այս գույնը խոսում է էմոցիաների բացակայության մասին: Այն նախընտրող կանայք վճռական չեն և հակված չեն ռիսկի դիմել: Այս գույնը կարող է խոսել նաև տխրության մասին: Չնայած սրան` այս կանայք միշտ ոճային են և գեղեցիկ տեսք ունեն:

5. Կապույտ: Այս գույնը նախընտրողները հավատարիմ և վստահելի կանայք են: Կապույտ գույնը խորհրդանշում է վստահություն, ազնվություն և կայունություն:

6. Դեղին: Այս գույնը կապված է արևի լույսի հետ և խորհրդանշում է ուրախություն, երջանկություն և ջերմություն: Երբ դուք դեղին լաք եք օգտագործում, աշխարհին ասում եք, որ լավատես եք և պատրաստ եք օգտագործել կյանքի կողմից տրված հնարավորությունները:

7. Կարմիր: Սա կրքի և ջերմության գույն է: Այն նախընտրող կանայք ինքնավստահ են, որպես կանոն` ավելի շատ լսում են իրենց սրտին, քան ուղեղին: Նրանք շուտ բռնկվող են, կարող են փոփոխական և ագրեսիվ լինել:

8. Սպիտակ: Սպիտակը կատարելության գույնն է: Այն խորհրդանշում է մաքրություն: Սպիտակը նախընտրողներն ընկալվում են՝ որպես հաճելի, գեղեցիկ և ձեռք մեկնող մարդիկ:

9. Սև: Եթե կինը նախընտրում է սև լաք, մարդիկ մտածում են, որ նա բարդ հանելուկ է: Այս գույնը խոսում է փակ և անհայտ լինելու մասին: Սա էլեգանտ գույն է: Այն կարող է վախեցնել ոմանց, սակայն ստեղծում է առեղծվածային տպավորություն և կգերի խելացի մարդկանց:

10. Շագանակագույն: Սա բնական գույն է: Այս գույնը նախընտրող կանայք հավանաբար նախընտրում են օրգանական մթերքներ: Այս կանայք ընկերասեր են, բայց մերձենալու համար նրանց ժամանակ է անհրաժեշտ:

11. Կանաչ: Սա բնության գույնն է: Այն նախընտրող կանայք ինքնուրույն են, ինքնավստահ և հավասարակշռված: Նրանք երբեմն կարող են դոմինանտ դիրք զբաղեցնել, բայց բարի սիրտ ունեն ու հոգատար են:

12. Բնական: Այս գույնը նախընտրող կանայք խելացի են և անկախ: Նրանց հարմար է սոցիալական բոլոր իրավիճակներում, նրանք բաց են շփման համար:

13. Արծաթագույն: Այս գույնը նախընտրող կանայք լսում են իրենց ինտուիցիային: Նրանք էմոցիոնալ են և կանացի, բայց նաև՝ շատ ուժեղ: Ընկերները հույս են դնում նրանց վրա, իսկ նրանք շատ քիչ դեպքերում են ընկերներին մենակ թողնում:

14. Ոսկեգույն: Սա տրիումֆի և հաղթանակի գույնն է: Այն նախընտրող կանայք սիրում են մրցակցություն և անհավանականորեն կառավարվող են: Նրանք ամբիցիոզ են և հակված են հարստության ու կորպորատիվ հաջողության:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular