ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերից կազմված ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման պատրաստ դարձնել 2031–2033 թվականներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։

Խոսքը Հայաստանի համար խոշոր էներգետիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Աբրահամյանի խոսքով` կառուցվում է 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ և ենթակայան դեպի Իրան, ինչպես նաև նույն հզորության ենթակառուցվածք՝ Վրաստանի ուղղությամբ։

«Մենք 2031–33 թվականներին արդեն երկու գծերն էլ պատրաստ կունենանք շահագործման։ Այսինքն՝ Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան ամբողջական ցանցը՝ որպես միասնական ցանց, պատրաստ կլինի շահագործման»,– ասաց նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ ենթակառուցվածքի գործարկումը հնարավորություն կտա գործող էներգետիկ փոխհոսքերի ծավալներն առնվազն մի քանի անգամ մեծացնել։

«Ինչո՞ւ եմ ասում փոխհոսք․ դա կվերաբերի և՛ ներմուծմանը, և՛ արտահանմանը։ Այդ պահի իրավիճակն արդեն կթելադրի, թե որ տարբերակը կլինի»,– պարզաբանեց նա։

Իսկ թե տվյալ պահին որ ուղղությամբ կլինի էլեկտրաէներգիայի հոսքը, ըստ նրա, կախված կլինի այդ ժամանակվա իրավիճակից։

Անդրադառնալով հարցին, թե սպառման աճի, այդ թվում՝ IT ոլորտի զարգացման և նոր խոշոր սպառողների ի հայտ գալու պայմաններում Հայաստանը երբ կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին նման խնդիր չկա։

«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտին, նման բան գոյություն չունի։ Մենք մեր սպառողների համար ապահովում ենք էլեկտրաէներգիայի կայուն և անխափան մատակարարումներ, և մեր ամբողջ քաղաքականությունը միտված է դրան»,– նշեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի համար հասկանալի չէ, թե որտեղից են առաջանում Հայաստանում հնարավոր էլեկտրաէներգետիկ դեֆիցիտի մասին խոսակցությունները։ Աբրահամյանը հավելեց, որ բացառություն են արտառոց սպառման պահանջարկի առանձին դեպքերը, որոնց մասին խոսվել է նաև ոլորտային քննարկումների ընթացքում։
«Մնացածը ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Որևէ անհանգստանալու բան այս պահին չկա»,– ընդգծեց նա։
Աբրահամյանն անդրադարձավ նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ նշելով, որ երկիրը երկար տարիներ զարգացած հիդրոէներգետիկ համակարգ է ունեցել, իսկ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են արևային էներգետիկ հզորությունները։

Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2018 թվականին արևային էներգետիկայի հզորությունը մի քանի տասնյակ մեգավատտի մակարդակում էր, ապա այժմ ցանցին միացված հզորությունը հասել է մոտ 1200 ՄՎտ-ի։

«Մենք մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսները՝ կլինի դա արև, թե հիդրո, փորձում ենք զարգացնել հնարավոր առավելագույն չափով, այսինքն՝ այնքան, որքան թույլ կտա մեր համակարգը»,– նշեց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերն արդեն այնպիսի մակարդակի են հասել, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները պետք է համապատասխանեցվեն նոր հզորություններին։
Պաշտոնյան հավելեց, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել նաև հողմային էներգետիկան։ Աբրահամյանի խոսքով՝ այդ ուղղությունը ներառված է երկրի էներգետիկ ռազմավարության մեջ։

«Արդեն իսկ ունենք հողմային էլեկտրակայան կառուցելու նախագիծ Ասիական զարգացման բանկի հետ, առայժմ նախագծման փուլում է»,– ասաց նա։

Միաժամանակ հավելեց, որ արդյունաբերական մասշտաբի հողմային կայանների զարգացումը կապվում է երկու կարևոր խնդրի լուծման հետ՝ արևային կայանների մեծ ծավալների ինտեգրման հետևանքով էներգահամակարգում առաջացած խնդիրների կարգավորման և նոր միջպետական էլեկտրահաղորդման ցանցերի պատրաստ լինելու հետ։
«Այս արևային կայանների առաջացրած խնդիրները լուծելուց հետո, ինչպես նաև այս ցանցերի պատրաստ լինելուց հետո արդեն կդիտարկենք արդյունաբերական մասշտաբի հողմային կայաններ ունենալու տարբերակը»,– մանրամասնեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր արդեն վերականգնվող էներգետիկ ներուժն օգտագործում է նույնիսկ փոքր-ինչ ավելի մեծ ծավալով, քան գործող էներգահամակարգի հնարավորությունները թույլ են տալիս առանց լրացուցիչ լուծումների։

Աբրահամյանը խոսեց նաև Սև ծովի հատակով նախատեսվող էներգետիկ մալուխի նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ծրագրի խիստ նախնական փուլում հայտնել է դրան մասնակցելու պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը։ Հայկական կողմը, ըստ նրա, որոշակի ներգրավվածություն է ունեցել նաև տեղեկատվության փոխանակման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների փուլում։

«Թե ինչպես կզարգանա ծրագրի ընթացքը, դա էլ հնարավորություն կտա Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել»,– ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ ներկա փուլում վաղաժամ է ասել, թե կոնկրետ ինչ ձևաչափով և ինչ չափով Հայաստանը կարող է ներգրավվել նախագծում՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակը։
«Այն, որ մենք հետաքրքրված ենք և մեր հետաքրքրվածությունը ցուցաբերել ենք մեր գործընկերներին, դա փաստ է»,– նշեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագիծը նախատեսում է Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերի միացում՝ Հարավային Կովկասից Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա փոխանցելու նպատակով։ Նախագիծն իրականացնում են Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան, իսկ Հայաստանը նախկինում հետաքրքրություն է հայտնել դրան մասնակցելու հարցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular