ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 30-ը Անհետ կորած անձանց օրն է, այդ օրը հռչակվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ձերբակալված անձանց ճակատագրի վրա, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ նրանց հարազատներին կամ օրինական ներկայացուցիչներին։

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, արդեն 6 տարի է՝ սպասում է որդուն։ Տիկին Կարինեն Հայաստանում գործող բոլոր կառույցներից ու պետական գերատեսչություններից հույսը կտրել է, ասում է՝ միակ հույսն Աստված է։

«6 տարի մեջս շատ բան է կուտակվել, ինքս այս իշխանություններից որևէ ակնկալիք չունեմ, ի՞նչ են արել վերջին 6 տարիների ընթացքում, որ հիմա ինչ անեն։ Շատ վաղուց հույսս կորցրել եմ, ես որևէ միջոցառման չեմ մասնակցում, որովհետև ամեն անգամ նույն բառերն ու վերաբերմունքն եմ տեսնում։ Ի՞նչ է արել իշխանությունը, որ իրենց աշխատանքին գնահատական տամ։ Նախ սրանց ես իմ երկրի կառավարիչներ չեմ համարում»,- 168.am հետ զրույցում ասաց Կարինե Մանավազյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մի անհետ կորածի մայր էլ ինքն է, եթե իշխանությունը անում է քայլեր, որոնց մասին չի բարձրաձայնում, գոնե ծնողներին կարող է ասել, բայց որևէ մեկին որևէ բան չեն ասում։

Կարդացեք նաև

«Որևէ դրական բան չեն ասել, որևէ դրական աշխատանք չեն արել։ Ես ամեն ինչ Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու»,- շեշտեց Կարինե Մանավազյանը։

Անհետ կորած անձանց խնդրով զբաղվող միջազգային կազմակերպություններից մեկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որոշ դեպքերում այն համարվում է միակ կազմակերպությունը, որը կարողանում է կապ հաստատել բանտարկյալների որոշակի խմբերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել նրանց հետ շփման կապն ընտանիքների ու հարազատների հետ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ անհետ կորածների, նրանց ընտանիքների հիմնախնդիրը կոմիտեի ուշադրության կենտրոնում է, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ռազմավարական ուղղությունն է։

«Բնականաբար, այդ ամենը ներառում է մեր շփումներն անհետ կորածների հարազատների հետ, այդ առումով մենք համապատասխանաբար՝ թե՛ 90-ականներին, թե՛ 2020 և 2023 թվականներին անհետ կորած անձանց ընտանիքների հետ պահպանում ենք կապը։

Աջակցում ենք նաև օրերս ստեղծված ասոցիացիայի կազմակերպչական հարցերին, որպեսզի նրանք կարողանան իրենց խնդիրը, հիմնական հարցերը ձևակերպեն, աշխատեն արդյունավետ բոլոր հաստատությունների հետ։ Այս հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության օրակարգում է»,- 168.am հետ զրույցում ասաց Զառա Ամատունին։ Ըստ նրա, այս առումով կա բազմաշերտ գործընթաց, որը ներառում է թե՛ հարազատների խնդիրները, թե՛ նրանց հարցերի առաջմղումը կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը փորձում է օգտակար լինել նրանց բազմաթիվ ծրագրերով, աջակցություն տրամադրելով, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցությունից մինչև տնտեսական աջակցություն։

«Ունենք ծրագրեր, որոնք միտված են անհետ կորած անձանց հարազատների աջակցությանը, այդ ընտանիքներին սատարելը։ Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, մենք դա տարբեր հաղորդակցության միջոցներով նշում ենք, դրան զուգահեռ՝ աշխատում ենք պատկան մարմինների հետ սերտորեն։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է հանձնաժողովին՝ Գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով զբաղվող, որի գլխավորող մարմինն ԱԱԾ-ն է։

Այս հարցում աշխատում ենք ոչ միայն անհետ կորած անձանց ճակատագրերի հայտնաբերման ուղղությամբ, այլև հետագա անհետացումները կանխելու ուղղությամբ՝ օգնում ենք հզորացնել համապատասխան կառույցները, որը ներառում է դատաբժշկական փորձաքննության ինստիտուտը։ Օգնում ենք պետական կառույցներին ունենալ նաև համապատասխան միջոցներ ու սարքավորումներ՝ անհետ կորած անձանց հետ կապված հարցերի համար»,- ընդծեց Զառա Ամատունին և հավելեց՝ հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար առաջնային է և ռազմավարական։

Նշենք, որ անհետ կորած անձանց խնդիրներով զբաղվելու համար ասոցիացիա է ստեղծվել, որը ղեկավարում են անհետ կորած տղաների ծնողները։ Ըստ նրանց, անհետ կորածների թիվը հասնում է մոտ 1000-ի, այդ թվում՝ առաջին պատերազմից հետո անհետ կորածների թիվը ներառյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular