ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճի՞շտ է, որ ձմերուկն օգնում է քաշ կորցնել, թե՞ ոչ

ՖՈՏՈ

BlogNews.am/Հնարավոր է՝ զարմանաք, բայց ձմերուկը՝ ամռանը բոլորի սիրելի հյութալի միրգը, համեղ լինելու հետ մեկտեղ նաև օգտակար է։ Ճիշտ է, այն քաղցր է, բայց դրանում կալորիաները շատ քիչ են, իսկ ջրային մեծ զանգվածը հագեցնում ու թարմացնում է՝ առանց նպաստելու գիրանալուն։

Ցածր կալորիականությամբ ձմերուկն օգնում է քաշ կորցնել։

Ընդհանրապես, մրգերն ու բանջարեղենը ցածր կալորիականության դիետայի կարևորագույն մաս են կազմում, քանի որ դրանք հագեցած են բազմաթիվ սնուցիչներով, քիչ կալորիա են պարունակում ու միևնույն ժամանակ բավարարում են քաղցը։

Նույնիսկ այլ առողջարար սննդի համեմատությամբ ձմերուկի կալորիաները, միևնույն է, քիչ են։

Image result for watermelon

Ձմերուկն օգնում է հագենալ ու սով չզգալ։

Ձմերուկի ավելի քան 90 տոկոսը ջուր է, որը Ձեզ կհագեցնի ու բավարար կլինի երկար ժամանակի քաղց չզգալու համար։

Ձմերուկը հանգստացնում է մկանների ցավը։

Քաշ կորցնելու կարևոր մասը նաև ֆիզիկական ակտիվությունն է։ Մարզումներն օգնում են այրել կալորիաներն ու ամրացնել մկանները, սակայն այսպիսի մարզումները երբեմն ցավ են առաջացնում. մկանները կարող են բռնվել։

2013 թվականին մի հետազոտություն ցույց է տվել, որ ձմերուկը կարղ է հանգստացնել այս ցավը։

Related image

Ձմերուկի սնուցիչները լավ են առողջության համար։

Երբ Դուք կրճատում եք կալորիաների քանակը՝ քաշ կորցնելու համար, կարևոր է համոզվել, որ այն կալորիաները, որ ստանում եք, հարուստ են սնուցիչներով։ Ձմերուկն օգնում է այս հարցում. այն ապահովում է C վիտամինի օրական քանակության 25% ու A վիտամինի 30%-ը։ Ձմերուկը նաև ապահովում է կալցիումով, կալիումով ու երկաթով, հիանալի աղբյուր է վիտամին B-6-ի համար, ինչը նպաստում է իմունային համակարգին։

Ձմերուկը հարուստ է նաև անտիօքսիդանտ լիկոպինով։ Լիկոպինը կրճատում է քաղցկեղի ու սրտի հիվանդությունների ռիսկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular