Ռուսաստանը Հունգարիայի կողմից դասակարգվում է որպես «սպառնալիք»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիան Ռուսաստանին դասակարգում է որպես «սպառնալիք»։ Այս նոր քաղաքականությունը արտացոլվում է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հունգարական պատվիրակության համար նախատեսված հրահանգներում, որոնք ստորագրվել են վարչապետ Պետեր Մագյարի կողմից և հրապարակվել «Մագյար Կյոզլյոնի» թերթում, հաղորդել է «Magyar Nemzet»-ը։
Այս տարվա ապրիլին Հունգարիայում կառավարության փոփոխությունից մի քանի ամիս անց, երբ Մագյարը վարչապետի պաշտոնում փոխարինել էր ռուսամետ Վիկտոր Օրբանին, Բուդապեշտը պաշտոնապես ամրագրել է իր նոր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվային անվանելով «սպառնալիք»։
«Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ներկայացնում Հունգարիայի, Եվրոպայի և համաշխարհային կարգի համար», - նշված է փաստաթղթերում։ Դրանք նաև ցույց են տալիս, որ Բուդապեշտը աջակցում է ցանկացած ջանքի, որը կարող է հանգեցնել Կիեւի համար «երկարատև խաղաղության և երկարաժամկետ անվտանգության երաշխիքների» շուրջ բանակցությունների։
Մադյարի՝՝ ընտրություններում հաղթանակից հետո Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանն իր մոտեցումը կհիմնի նոր հունգարական կառավարության երկկողմ հարաբերություններում ձեռնարկած կոնկրետ քայլերի վրա։