ՌԴ ԱԳՆ. Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հարցով չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ԵԱՏՄ-ի իր դաշնակիցների հետ չի խորհրդակցում Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստական գործընթացի շուրջ։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Էական ռիսկեր ենք տեսնում Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի՝ օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական գործընթացի հետ կապված, որն, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ-ում իրենց դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», – ասել է Աղասանդյանը։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ նույն տարվա ապրիլին այն հաստատել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։