ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի ներսում «կզցնելով» սպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված այս խելահեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղության արժեքը։ Այդուհանդերձ, «խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ։

Մեզ հասած «խաղաղության» մեջ պարբերաբար կրկնվում է պատերազմի սպառնալիքը․ այ, որ Արցախ բառն ասեք, պատերազմ կլինի, այ, որ էթնիկ զտումից խոսեք, պատերազմ կլինի, այ, որ Տիգրանաշենը չհանձնենք, պատերազմ կլինի, այ, որ Ալիևի ուզած Սահմանադրությանը ոչ ասեք, պատերազմ կլինի և այսպես շարունակ։ Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա, կա որոշում ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները և Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետություն, որտեղ եկեղեցին, բանակը, մշակույթը, ազգային ինքնությունը, անկախության հռչակագիրը, սփյուռքը, պատմական հիշողությունը թիրախավորված են, իսկ առհասարակ հայ լինելը խնդրահարույց է։ Եթե սա ոմանց չափազանցություն է թվում, ուրեմն իրենք դեռ վարդագույն ակնոցներով են նայում մեզ հետ տեղի ունեցողին։

Երկրի ներսում «կզցնելով» (կներեք տգեղ տերմինը կիրառելու համար) սպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնապետի առաջ։ Նա կզել է, քանի որ դրանում է տեսել իշխանություն պահելու ձևը, կզել է, քանի որ պարտված է հոգով, սրտով ու մտքով, կզել է՝ քիչ է, որոշել է մի ողջ ժողովրդի էլ կզացնի, դրա համար եկել ՀՀ ԱԺ ամբիոնից կրկնում է ադրբեջանական խոսույթներ, սպառնում է պատերազմով, ասում է՝ հո մենակ չեմ կզելու, եկեք նոր սահմանադրություն ընդունեք Ալիևի ուզածով, որ բոլորով կզենք, ասենք՝ մենք պարտված, ձախողած ժողովուրդ ենք, մենք որոշեցինք կզել։ Սա է նրա ուզածը, ու էս ճանապարհին նախկինների թեման ընդամենը հայտնի երգացանկի կրկնությունն է, ոնց որ կինոթատրոնում այլ կինո էլ չլինի։

Այս ամենը լուրջ մարտահրավեր է հանրության թե՛ քաղաքական, թե՛ հասարակական և թե՛ մտավորական շերտերի համար։ Ես որքան նայում եմ, իր կյանքով ապրող ՀՀ շարքային քաղաքացին էսօր հազարապատիկ ավելի գիտակից է, համարձակ, ուղղախոս, քան բազմաթիվ կարկառուն թվացող դեմքեր։ Մենք մեծ հաշվով քաղաքական ու հանրային առաջնորդության կարիք ունենք՝ Ալիևի առաջ կզածին իշխանությունից հեռացնելու ու իր հակապետական քաղաքականությանը վերջ տալու համար․․․»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular