Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է
ԻՐԱՎՈՒՆՔՍեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է։ Սահմանափակված է նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների, հայտնել է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և այլ անձինք:
«Փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»,- նշված էր հաղորդագրության մեջ։