ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միությունն օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել երկրի կրթության նախարարության վերջին որոշման վերաբերյալ, որով Ստամբուլի հայկական վարժարաններում այսուհետ արգելվելու է հայաստանցի երեխաների կրթություն ստանալու իրավունքը։

Ինչպես հաղորդում է  Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, խորհրդակցությանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն, վաքըֆների միության և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, հայկական վարժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։

Շուրջ տասը տարի հայաստանցի երեխաներին, ում ծնողները Թուրքիայում ունեն աշխատանքի կամ բնակության իրավունք, թուրքական իշխանությունները «հյուր-աշակերտի» կարգավիճակով թույլատրում էին կրթություն ստանալ Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այստեղ երեխաները, թուրքահայ երեխաների հետ կողք կողքի, մասնակցում էին բոլոր դասընթացներին, հանձնում էին քննություններ, սակայն պաշտոնական ավարտական վկայական չէին ստանում։ Փոխարենը, նրանց էր հանձնվում ավարտական գնահատականները պարունակող փաստաթուղթ։

Սակայն Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները օրերս տեղեկացրել են հայկական դպրոցներին, որ նրանց հարկի տակ հայաստանցի երեխաներն այլևս չեն կարող շարունակել ուսումը։ Փոխարենը, նոր որոշման համաձայն՝ այդ երեխաները պետք է կրթություն ստանան թուրքական պետական դպրոցներում։

Սըվաջըօղլուն և Շիրինօղլուն օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել են, որ ներկայիս իրադրությունն առաջացել է մի շարք թյուրիմացությունների հետևանքով։ Մասնավորապես նշվել է, որ տարբեր անգամներ համայնքի տարբեր պատասխանատուների կողմից «հյուր-աշակերտների» թվի վերաբերյալ ներկայացվել են տարբեր, իրար հակասող տվյալներ։ «Ժողովի ընթացքում նշվել է, որ սա այդքան էլ խնդրահարույց ու բարդ գործընթաց չէ, և լավատեսություն կա խնդրի լուծման ուղղությամբ»,- փոխանցում է «Ժամանակ» օրաթերթը։

Հանդիպմանը Սըվաջըօղլուն հայտնել է նաև, որ Թուրքիայի հայկական վարժարանների ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի հետ։ Հանդիպման օրակարգում է լինելու համայնքային վարժարանների շենքերի՝ երկրաշարժերի դեմ ամրակայման և դիմադրունակության բարձրացման խնդիրը։

«Համայնքային շրջանակները երկար ժամանակ է, ինչ մտահոգ են Թուրքիայի հայկական վարժարանների շենքերի ամրության հարցով։ Մասնագիտական տեղեկագրերը ցույց են տալիս, որ դրանց վիճակն այդքան էլ լավ չէ։ Ուստի ակնկալվում է պետության աջակցությունն այդ շենքերի ամրացման հարցում»,- գրում է օրաթերթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular