ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ մետաղն է Ձերը՝ ըստ Կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

168.am/Կենդանակերպի յուրաքանչյուր նշան կարող է ուժեղացնել իր էներգետիկան մետաղով, որը մոտ է նրան իր աուրայով: Ինչ-որ մեկին մետաղ թալիսմանը հաջողություն կբերի, ինչ-որ մեկին կպաշտպանի վտանգից, իսկ ոմանց հանգստություն կնվիրի:

Խոյ

Խոյի մետաղը ոսկին է: Միայն ոսկին կարող է պահպանել այն կրակը, որը վառվում է այս դինամիկ մարդկանց սրտերում: Կրակի տարերքը և ոսկին հոյակապ միություն է, իսկ Խոյի համար այն կրկնակի լավ է:

Ցուլ

Ցուլերի մետաղն ալյումինն է, չէ՞ որ այն նույնպես շատ հեշտ ենթարկվում է մշակման, ինչպես Ցուլը: Բայց չնայած իր փափկությանը, նա դիմացկուն է տարբեր տեսակի ներգործությունների նկատմամբ: Ալյումինը Ցուլերին կօգնի ոչնչից չվախենալ այս կյանքում:

Երկվորյակներ

Երկվորյակներին ամենից շատ հարմար կլինի արծաթը: Այս մետաղը կարող է ընդգծել նրանց անհավանական խելամտությունը, ինչպես նաև՝ փրկել անիմաստ ռիսկերից և հապճեպ արարքներից:

Խեցգետին

Խեցգետինները համառ են, բայց ոչ այն աստիճան, որ նրանց չսիրեն այդ պատճառով: Լինելով փափուկ՝ նրանք երբեք չեն փոխում իրենց համոզմունքները: Լավագույն մետաղը Խեցգետինների համար տիտանն է: Հարմար կարող է լինել նաև արծաթը, բայց համեմատ տիտանի, այն թույլ է այս նշանի համար:

Առյուծ

Առյուծները սիրում են ոսկի, իսկ ոսկին սիրում է Առյուծներին: Կրակի այս նշանի համար ոսկին գրեթե նույն ձևով օգտակար է, ինչպես Խոյերի համար. Այն պաշտպանում է Առյուծներին և բարձրացնում է նրանց տրամադրությունը, ինչպես նաև՝ նվիրում է կենսական ուժեր:

Կույս

Կույսերի համար գերազանց հարմար են փափուկ մետաղները, օրինակ՝ անագը, պղինձը, ալյումինը, ոսկին: Դրանցից յուրաքանչյուրը կօգնի Կույսին գտնել հավասարակշռություն զգացմունքների և տրամաբանության միջև:

Կշեռք

Կենդանակերպային թալիսմանը Կշեռքների համար բրոնզն է: Այն առանձնանում է հոյակապ ամրությամբ և կայունությամբ, որոնք երբեմն բավարար չեն լինում Կշեռքներին: Բրոնզը նվիրում է նաև ուժ յուրաքանչյուր կարևոր խնդիր լուծելու համար:

Կարիճ

Կարիճները պողպատյա մարդիկ են: Նրանց դժվար է կոտրել, դրա համար երկաթի համաձուլվածքները գերազանց հարմարվում են նրանց: Կարիճի նշանի տակ ծնվածները ենթարկվում են միայն ժամանակի ներգործությանը, ինչպես և երկաթը:

Աղեղնավոր

Աղեղնավորի մետաղը արծաթն է, որն ընդգծում է Կենդանակերպի տվյալ նշանի անկախությունը: Աղեղնավորները, որոնք արծաթ են կրում, սովորաբար ավելի հաջողակ են:

Այծեղջյուր

Պլատինն Այծեղջյուրների հովանավորն է: Այն պահպանում է նրանց և, միևնույն ժամանակ, ընդգծում է նրանց ամրությունն արտաքին ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաև՝ նրանց իմաստությունը:

Ջրհոս

Ջրհոսի մետաղները ոսկին և պղինձն են: Երկու մետաղներն էլ փափուկ են, ճիշտ այնպիսին, ինչպիսին Ջրհոսն է: Ջրհոսը մանրամասնորեն է ընտրում իր շրջապատը: Դրա համար պղնձյա թալիսմանները և ոսկյա զարդերը շատ լավ պահապան կլինեն Ձեզ համար:

Ձկներ

Ձկների մետաղն արծաթն է, որը պահպանում է նրանց դժբախտությունից: Դա գերազանց թալիսման է հաջողության համար: Արծաթը կարող է նվիրել ձկներին հաջողություն կյանքի յուրաքանչյուր ոլորտում, հատկապես՝ սիրո մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular