Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵթե «Գազպրոմը» որոշի խզել Հայաստանի հետ անմաքս գազի մատակարարման պայմանագիրը, ապա Երևանը կբռնագրավի նաև նրա դուստր ձեռնարկության ակտիվները։ Այս մասին հայտարարել է «Հանրապետության համար» արտախորհրդարանական կուսակցության առաջնորդ Ռուբեն Մեհրաբյանը «Նոյան Տապան»-ի եթերում, գրում է politnavigator.news–ը։
«Ռուսները պետք է հասկանան (նրանք լավ շախմատիստներ են), որ քայլերը կատարվում են հերթով։ Եվ եթե նրանց քայլը ձմռան նախօրեին Հայաստանին սառեցնելն է, ապա նրանք կբախվեն ակտիվների բռնագրավման։ Այլընտրանք չկա», - ասել է Մեհրաբյանը։
Նա «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը անվանել է «բացարձակապես անբարոյական» և առաջարկել է, որ Երևանն ինքը խզի այն թույլ տալով Իրանին, Ադրբեջանին և Թուրքիային գազ մատակարարել Հայաստանին։ «Եթե նրանց մայր ընկերությունը, այսինքն ռուսական «Գազպրոմը», սկսի մեզ շանտաժի ենթարկել, նրա դուստր ձեռնարկությունը մեծապես կտուժի։ Այն կտուժի լուծարման միջոցով։ Ռուսները պետք է հասկանան այդ հետևանքները։ «Գազպրոմը» սնանկացած ընկերություն է, ինչպես «Ռուսական երկաթուղիները», ինչպես ամբողջ ռուսական տնտեսությունը։ Այն իր վերջին շնչում է և երկար ժամանակ կփտի, բայց Ուկրաինայի զինված ուժերի հարվածների տակ այդ փտումը կարագանա», - ասել է Մեհրաբյանը։
Նա առաջարկել է ավելի ակտիվ համագործակցություն Ուկրաինայի հետ, ում «շահերի լիակատար համընկնում» ունեն Հայաստանի հետ։
Մայիսին Ռուսաստանի դեսպանատունը Երևանին է հանձնել Էներգետիկայի նախարարության ղեկավարի նամակը անմաքս գազի մատակարարման մասին համաձայնագրի հնարավոր չեղարկման վերաբերյալ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտելու խնդրանքով, բայց զրույցը ոչ մի բանի չի հանգեցրել։
Օգոստոսի 14-ին Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտարարել է «կաշառակերության համար» «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի չորս աշխատակցի և քաղաքաշինության տեսչության մեկ պաշտոնյայի ձերբակալության մասին։ Հայաստանի տնտեսությունը աշխարհում ամենաշատ կախված գազից տնտեսություններից մեկն է։ Մասնագետները կասկածանքով են մոտենում ռուսական գազը իրանական կամ ադրբեջանական գազով փոխարինելու հնարավորությանը։ Ավելին, այդ աղբյուրները ավելի թանկ կլինեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am