ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում մեր երկրին առնչվող շատ իրադարձությունների մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահից։ Օրինակ՝ որ Հայաստանում էլեկտրասյուների տեղադրման վայրը որոշելու համար ադրբեջանցի փորձագետներ են եկել Հայաստան, կամ էլ TRIPP-ի շինարարական աշխատանքները Հայաստանի տարածքում մեկնարկելու են տարեվերջին։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ հավելում է՝ վերջում էլ պարզվում է, որ Անկարայից և Բաքվից մեր ներքին խնդիրներին վերաբերող ցանկացած հայտարարություն համապատասխանում է իրականությանը։ Իսկ ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանի հռչակած «ինքնիշխանությունը»։ «Միջազգային պրակտիկայում երբեք չի եղել, որ պարտված ղեկավարը վերընտրվի։ Պատահական չէ, որ այս հարցի պատասխանը հենց այս թեզով սկսեցի։ Ադրբեջանի բռնապետը 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո շատ հետաքրքիր մի միտք արտահայտեց։ Ասաց՝ եթե մինչև Հայաստանում Նիկոլի իշխանության վերարտադրությունը համարում էի, որ հաղթել եմ Նիկոլին, ապա նրա վերարտադրությունից հետո համարում եմ, որ հաղթել եմ հայ ժողովրդին, իսկ հայ ժողովուրդը, Նիկոլին վերընտրելով, հաստատում է, որ պարտվել է ինձ և ադրբեջանցիներին։ Ըստ այդմ, պարտված ժողովուրդը պետք է «ըմբոշխնի» բոլոր այն ստորացուցիչ և նսեմացուցիչ քայլերը, որոնք հատուկ դրված են պարտված ժողովրդի առաջ։ Հինգ տարուց ավելի է՝ շարունակաբար այդ գործընթացն ենք տեսնում։ Փաշինյանը դիտավորյալ հրահրեց հակառուսական տրամադրություններ, երեկ էլ Ազգային ժողովում կրկին նշեց, որ Արցախը մեզ համար թակարդ էր, ազատվեցինք դրանից։ Խնդիրն այն է, որ «ռուսական թակարդից ազատվելով»՝ հայտնվել ենք թուրք-ադրբեջանական ստրկատիրության մեջ։ Եթե նա թակարդ էր, ապա թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ ստրուկ ենք լինելու, որովհետև նրանց ծրագրերով անկախ Հայաստան, արժանապատիվ ապրող հայ ժողովուրդ այս տարածաշրջանում չպետք է լինի։ Կամ ասում է՝ չպետք է Հայաստանից դուրս հայկական տարածքներ փնտրենք, Ադրբեջանն էլ չպետք է Հայաստանում փնտրի Ադրբեջան։ Այս երկու թեզերը նույն նժարի վրա դնելը դավաճանություն է Նիկոլի կողմից։ Այսինքն, պետք է ուրանանք Արցախը, Ադրբեջանն էլ պետք է ուրանա իր շինծու թեզը, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան է»։ Սա ոչ միայն հակագիտական է, այլ նաև հակահայկական է իր ողջ ուղնուծուծով։ Երկրորդ՝ հետպատերազմյան շրջանում որևէ առաջարկ, որը հնչեցրել է Փաշինյանը, արձագանքի արժանացե՞լ է պաշտոնական Բաքվից։ Կա՛մ արհամարհում են, կա՛մ որոշ ժամանակ անց իրենց մեթոդներով Նիկոլին պարտադրում են, որ ինքն իրեն հերքի։ Մի քանի տարի առաջ Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանը պետք է հանձնի Տիգրանաշենը, և, այսպես կոչված, անկլավները։ Փաշինյանն ասում էր՝ քարտեզը չի կարող համարվել ապացույց, որ այդպիսի տարածքներ եղել են Հայաստանի տարածքում, մեզ պետք են իրավական որոշումներ, ակտեր։ Հիմա ասում է՝ քարտեզ կա, որտեղ Տիգրանաշենը կամ Տավուշի մարզում գոյություն ունեցած, այսպես կոչված, «անկլավները» ադրբեջանական են։ Օրերս հրապարակել եմ 1928 թվականին Խորհրդային Միության քարտեզագրության ինստիտուտի հրատարակած քարտեզը, որտեղ ոչ միայն, այսպես կոչված, ադրբեջանական անկլավներ չկան Հայաստանի տարածքում, այլ Արծվաշենն ընդհանրապես անկլավ չէ, այն Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի առաջարկում 1928 թվականի քարտեզներով անցկացնել սահմանազատում և սահմանագծում։ Նույն խոսույթը, զառանցանքները, որոնք չորս-հինգ տարի առաջ լսում էինք Ալիևի շուրթերից, հիմա նա է կրկնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։ Հիշեցնում է՝ Ալմա Աթայի հռչակագիրը Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է տասը վերապահումով, որոնցից ամենակարևորներն էին, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը որպես Ադրբեջանի տարածք, և Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանը չի ճանաչում միջպետական։ «Փաշինյանը փորձում է, դրանք հեռավար կարգով ճանաչելով և գցելով Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանը, օրինականացնել իր ապօրինությունները, որոնք կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ առանց որևէ իրավական փաստաթղթի, Հայաստանի տարածքները նվիրել է Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանի բռնապետի խորհրդական Էլչին Ամիրբեկովն իր մի քանի հարցազրույցներում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և սահմանը գծվում է հիմա՝ ըստ Ադրբեջանի ցանկության, և դա է իրականությունը։ Այո, Ռուսաստանից ինքնիշխան ենք դառնում, բայց հայտնվում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի ստրկության մեջ։ Եթե հրաժարվում ենք ռուսական գազից, վաղն այդ գազն ամբողջությամբ Ադրբեջանն է տալու, իսկ Ադրբեջանը դա հենց այնպես չի տալու, ոչ միայն ինչ-որ պահանջներ է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը, որոնք Նիկոլը մեծ ցանկությամբ կկատարի, այլ ուղղակի կարող է գազը փակել, և որտե՞ղ կհայտնվի Հայաստանը։ Փաշինյանը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է բերել։ 21-րդ դարում, երբ երկրների միջև նույնիսկ կա փաստաթուղթ խաղաղության, բարեկամության մասին, այն առոչինչ է։ Մենք խաղաղության պայմանագիր չունենք, բայց նա ասում է՝ խաղաղություն եմ բերել։ Այդ «խաղաղությունը» ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի նա Նիկոլի նման հակահայի ձեռքերով ստանա այն, ինչի մասին նույնիսկ չէր երազում։ Կամ՝ սահմանազատումը և սահմանագծումը տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին։ Ասում էին՝ սահմանազատումը հյուսիսից հարավ պետք է լինի։ Ինչո՞ւ հանկարծ հասավ Տիգրանաշեն։ Ադրբեջանը սահմանազատելու և սահմանագծելու է այն հատվածները, որոնք իրեն է ձեռնտու և դա անելու է իրեն ձեռնտու քարտեզների հիման վրա։ Ադրբեջանը առաջ է շարժվում իր պետական և ազգային շահերով՝ ի տարբերություն Փաշինյանի, որը մտածում է, թե թուրքին տարածքները տալով՝ կարող է խաղաղություն բերել, այնինչ այդ կերպ վարվելով՝ նորանոր աղետների դիմաց է կանգնեցնում Հայաստանը։ Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ո՞ւր է տանում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի պնդմամբ, Ադրբեջանը կանգ չի առնելու հերթական զիջումից հետո։ «Ադրբեջանն ավելի է լկտիանալու իր պահանջների մեջ, որովհետև նա տեսնում է, որ Նիկոլի նման մեկը, արհամարհելով մի ողջ հանրության, կարող է իր ցանկությունները առաջ տանել։ Երբ ժողովրդին բացատրում էինք, որ Ադրբեջանը պլանավորում է Նիկոլի ձեռամբ 300 հազար ադրբեջանցի լցնել Հայաստան, նկատի չունեինք, որ ընտրություններից մի քանի օր հետո գալու են։ Հիմա Նիկոլին սպասարկողներն ասում են՝ որտե՞ղ են ադրբեջանցիները։ Ադրբեջանն ունի իր ծրագիրը՝ մինչև 2029-2030 թթ. ադրբեջանցիներին լցնել Հայաստան, որպեսզի 2031 թվականի ընտրություններում ապահովեն Նիկոլի վերարտադրությունը, իսկ 2036 թվականի ընտրություններում Նիկոլ չի լինելու, ինչպես նաև Հայաստան։ Այդ ժամանակ ադրբեջանցիները Նիկոլի ծառայություններից օգտվելու որևէ պատճառ չունեն, նրանք Նիկոլին ուղղակիորեն կհեռացնեն, որովհետև իրենց բերած և Հայաստանում բնակվող ադրբեջանցիները շատ շեշտակի ազդեցություն կունենան համապետական, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների վրա։ Ադրբեջանական կողմը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ ասել է, նպատակասլաց ձևով հասնում է իր ուզածին։ Թե՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, թե՛ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանի բռնապետի ընտանիքին պատկանող «Բաքու TV» կայքում հրապարակված նոր շանտաժ-նախապայմանները գրեթե իրականություն են դարձել։ Ադրբեջանական կողմը 2024 թվականի փետրվարին «Բաքու TV» կայքում հրապարակեց հինգ նոր նախապայման, որոնց համաձայն, խաղաղության պայմանագիր կստորագրի Հայաստանի հետ։ Այն է՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցքի» բացում, Հայկական բանակի կազմաքանդում, ներողություն հայցում Ադրբեջանից և փոխհատուցման տրամադրում, 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ «Զանգեզուրի միջանցքը» տրված է TRIPP-ի քողի ներքո։ Հայկական բանակի թուլացումն ընթացքի մեջ է՝ 1,5 տարվա ծառայություն, բանակի բյուջեի կրճատում և այլն։ Երեկ ազդարարեց, որ մոտակա ամիսներին նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի։ Նոր Սահմանադրության պահանջը Բաքվից իջեցված պարտադրանք է Հայաստանի Հանրապետությանը։ 2025 թվականի օգոստոսի 6-ին, երբ ստորագրվեց TRIPP-ի պայմանագիրը Վաշինգտոնում, ամերիկյան «Աքսիոս» և «Պոլիտիկո» պարբերականները հրապարակեցին մի շատ հետաքրքիր տվ յալ, որ TRIPP-ից ստացված եկամտի 40 տոկոսն անցնելու է ԱՄՆ-ին, 30 տոկոսը՝ Ադրբեջանին, 30 տոկոսը՝ Հայաստանին։ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից ստացված օգուտի 30 տոկոսն ինչո՞ւ է տրվելու Ադրբեջանին։ Կամ՝ Հայաստանով անցնող TRIPP ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ն ինչո՞ւ է հանդիպումներ ունենում Բաքվում, կամ ինչո՞ւ են Բաքվի պաշտոնյաները Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների վերակառուցման կամ վերականգնման պահով գնում Վաշինգտոն։ Այսինքն՝ TRIPP-ի շրջանակներում ոչ թե սեղանի շուրջ ենք, այլ սեղանի վրա։ TRIPP-ի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվում են Բաքվում, Վաշինգտոնում և Անկարայում։ Մնացել է հինգերորդ նախապայմանը՝ 300 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Մինչև 2031 թվականի ընտրությունները Նիկոլը նրանց լցնելու է Հայաստան։ Լավ, մի՞թե հայ ժողովրդի մեծ մասն այս աստիճանի անգրագետ է, պատմական ամնեզիայով տառապող և բացարձակ զուրկ ինքնապաշտպանական բնազդից։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ պատճառով է, որ 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանից հիմա 29 հազար քառակուսի կիլոմետր էլ չկա։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք պետական մտածելակերպից զուրկ ժողովուրդ ենք։ Կարող ենք մեր ներքին նենգությունը և չարությունը թափել, ասենք, սոցիալական անարդարության վրա, բայց մեր ազգային արժանապատվության, դեմքի, պատմական տարածքների կորուստներին կարող ենք շատ հանգիստ վերաբերվել»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular