ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Թավա տոլմա ուտեստը Երեմյան ընկերությունների խմբի կողմից վերհանված և նորովի ներկայացված ուտեստներից մեկն է։ Այն այսօր արդեն մեր հայկական ուղղվածության ռեստորանների հիմնական զարդերից մեկն է։

Այս ուտեստում մենք համադրում ենք մեզ հայտնի տոլման գառան մատների հետ՝ ստանալով խորը, բայց միևնույն ժամանակ եզակի համային նրբությամբ ուտեստներ։

Ընդհանրապես, տոլման հսկայական մշակութային նշանակություն ունի: Այն, չեմ վարանի ասել, հայկական ավանդական խոհանոցի հիմնասյուներից մեկն է և խորհրդանշում է միասնությունը, ժառանգությունը և ավանդույթների փոխանցումը սերնդեսերունդ:

Դեռ դարեր ի վեր տոլման միավորում է ընտանիքներին՝ սկսած պատրաստման պրոցեսից, երբ նրանք հավաքվում էին միասին խաղողի տերևները քաղելիս և տոլման փաթաթելիս։ Տոլմայ հարուստ պատմության ամենազորավոր կողմը՝ ուտեստի հավաքական ուժն է: Այս սիրելի ուտեստը միավորում է ընտանիքներին և ընդգծում գերդաստանի միասնությունը։

Պանդոկ Երևան Գետափինը հեղինակել է Թավա Տոլման, որը համադրում է ավանդական տոլման հորթի մատների հետ։Բազմաթիվ ուտեստների շարքում, որոնք առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ամբողջ աշխարհի սննդի սիրահարների սրտերում, տոլման հանդես է գալիս որպես սերնդեսերունդ փոխանցված խոհարարական ստեղծագործական արվեստի վկայություն:

«Տոլմա» բառը ուրարտերեն «տոլի» բառից է, որը նշանակում է խաղողի տերև, այստեղից էլ տոլմա = խաղողի տերևի մէջ լցոնված և փաթաթված ճաշատեսակ։

Խաղողի տերևների օգտագործումը որպես միջուկը փաթաթելու միջոց ոչ միայն հնարամիտ է, այլև գործնական, քանի որ խաղողի տերևները հեշտությամբ հասանելի են այն շրջաններում, որտեղ ուտեստը տարածված է:

Այսինքն, մարդկանց կյանքը սերտորեն կապված էր երկրագործության և խաղողագործության հետ։ Քանի որ խաղողի այգիները տարածված էին հայկական տարածքներում, խաղողի տերևները լայնորեն օգտագործվում էին տարբեր ուտեստների պատրաստման մեջ։

Այսօր տոլման շարունակում է զբաղեցնել կարևոր տեղ հայկական խոհանոցում՝ պահպանելով իր պատմական արժեքն ու ավանդական նշանակությունը։ Այն հիշեցնում է մեր արմատների, մշակույթի և ընտանեկան ջերմության մասին։

Իսկ ահա թավա տոլման հայկական տոլմայի մեր մատուցման ձևերից մեկն է։ Եվս մեկ ապացույց, թե որքան համեր և ներդաշնակություն կարող է ունենալ այս ուտեստը հայկական խոհանոցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular