«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ-ուկրաինական հարաբերություններում խորհրդանշական քաղաքական ժեստերի գործընթացը վերածվել է համակարգային փոխազդեցության, իսկ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները միայն արագացրել են այդ միտումը, գրում է argumenti.ru–ն։
Կարծես հաստատելով Երևանի ընտրած ուղղությունը, հաջորդվել են Կիևում ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի մի շարք հանդիպումների մասին։ Այդ դիվանագետը և Կիևի պաշտոնյաները քննարկել են հետագա սերտ քաղաքական համագործակցությունը, տնտեսական ծրագրերը և միջխորհրդարանական կապերի ամրապնդումը։ Ռուբեն Ռուբինյանի որպես ՀՀ խորհրդարանի նոր ղեկավար ընտրությունը ևս ինքնին խոսուն է. նրա առաջին զանգը ուղղված էր Ուկրաինայի Վերխովնա Ռադայի նախագահին։
Սակայն ռազմական ուղղվածության ամրապնդումն ավելի խոսուն է։ Հայտնի է, որ հայկական հատուկ նշանակության ուժերը անօդաչու թռչող սարքերի կիրառման վարժանքներ են անցնում Ուկրաինայի տարածքում։ Իսկ Վլադիմիր Զելենսկու վերջերս Երևան կատարած այցը միայն հաստատել է այդ հավակնությունները. հայկական կողմը բացահայտորեն է հետաքրքրություն հայտնել անօդաչու թռչող սարքերի օգտագործման Կիևի փորձը ընդունելու հարցում։ Կիևը ակտիվորեն փորձում է Հայաստանը ներքաշել իր ազդեցության ուղեծիր ամրապնդելով ռազմական և քաղաքական կապերը։ Իսկ Երևանը, ըստ երևույթին, չունի այդ գործընթացին խոչընդոտելու մտադրություն և նման գործընկերությունը դիտարկում է որպես իր եվրոպամետ վեկտորի տրամաբանական շարունակություն։
Հաշվի առնելով այն, որ ուկրաինական քաղաքականությունն այժմ կառուցված է հակառուսականության ամուր հիմքերի վրա, այդ ամենի տրամաբանական արդյունքը կլինի ոչ թե պարզապես Երևանի և Մոսկվայի հարաբերությունների սառեցումը, այլ նաև Հայաստանի գիտակցված անցումը դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am