Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան
ՍՊՈՐՏԲրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն որոշել է վերսկսել կարիերան, հաղորդում է Corriere dello Sport-ը: Բրազիլացին պայմանագիր է կնքել իտալական «Ռավեննա» ակումբի հետ: 46-ամյա Ռոնալդինյոն Իտալիայի C Սերիայում հանդես եկող ակումբի համասեփականատերն ու դեսպանն է: Ռոնալդինյոն մտադիր է կարիերայի վերջին գոլը խփել «Ռավեննայի» կազմում:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 2018 թվականին: