ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում: Այս մասին «Ձորաղբյուր» ՏԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Գլխավոր դատախազության այսօրվա տարածած հայտարարությունը «սպասված» էր, նույնիսկ՝ ուշացած, քանզի հերթական հորինված գործն իմ դեմ դատարան էր ուղարկվել դեռ 20 օր առաջ։

Գործող ռեժիմը քաղաքական օպոնենտների դեմ գործի է դրել բոլոր հնարավոր լծակները, այդ թվում՝ այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման զենքը։ Այս գործընթացի հարուցման հիմքում ընկած է մեկ այլ շինծու պրոցես, որն իմ դեմ սկսվել է 2022 թվականին և ուղեկցվել է երկու տարուց ավել ապօրինի կալանքով, իսկ այժմ դատավարությունը այնքան անհետաքրքիր է և գործն այնքան փլված է, որ անգամ իշխանամետ մամուլը այն չի լուսաբանում։

Ես կտրականապես եւ ամբողջությամբ հերքում եմ ինձ կամ իմ ընտանիքին պատկանող կամ վերագրվող որևէ ապօրինի ֆինանսական միջոցի կամ անշարժ գույքի առկայությունը։

Իրականում ապօրինի են ոչ թե ինձ կամ իմ ազգականներին պատկանող գույքը, այլ այն քրեական և քաղաքացիական գործերը, որ հարուցվել են իմ և իմ թիմակիցների հանդեպ։

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նույն հաջողությամբ ինձ վերագրվող գումարների չափով կարող էին երկու զրո ավել գրել, էլ ավելի աստղաբաշխական թիվ նկարեին, եւ դա նույնքան կապ կունենար իրականության հետ, որքան այս պահին մոգոնվածը։

Որևէ առնչություն ապօրինությունների հետ ես չունեմ և չեմ ունեցել ոչ իմ պաշտոնավարումից առաջ, ոչ պաշտոնավարման ընթացքում և ոչ պաշտոնավարումից հետո, և իրավունքները, անկախ այսօրվա գործող դատական համակարգի ողբալի վիճակից, պատրաստվում եմ պաշտպանել նաև դատարանում.

Հ.Գ. Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել։ Տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում։ Ձեր հորինած մեղադրանքներն ու քրգործերը վկա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ  դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular