Մոուրինյուն խոսել է Յամալի՝ «Բարսելոնա»-ից «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ չէր ցանկանա իր թիմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալին:
«Ես Լամին Յամալին չէի բերի «Ռեալ»: Անկասկած, նա մեծագույն խաղացող է և հետագա աճի հսկայական ներուժ ունի: Նա տարբերվում է մյուսներից, բայց… Մենք գերազանց կազմ ունենք, և ես իմ թիմում էլ ոչ մեկին հրավիրելու կարիք չունեմ։ Իմ ֆուտբոլիստները լավագույնն են»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն:
Խոսելով Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնայի» մասին՝ Մոուրինյուն հավելել է.
«Ֆլիկի՞ «Բարսելոնան». այն ինձ դուր է գալիս: Նրանք շատ լավ են աշխատում Դեկուի հետ, և նրանք իսկապես շատ լավ ֆուտբոլիստներ ունեն»:
Հիշեցնենք, որ 19-ամյա Յամալը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը: Transfermarkt հեղինակավոր պորտալը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 220 միլիոն եվրո:
Կատալոնական ակումբի գլխավոր թիմի կազմում պաշտոնական հանդիպումներում Յամալն ընդհանուր առմամբ անցկացրել է 151 խաղ՝ դառնալով 49 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ: