Ռուսաստանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Կիևին. կան զnhեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին: Այս մասին հայտնում է BBC Russia-ն:
Զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Ամենաշատ զոհերը Սոլոմենսկի շրջանում են, որտեղ հրթիռը խփել է 9 հարկանի բնակելի շենքին: Ավերվել են շենքի վերին հարկերը, շենքի հարևանությամբ վնասվել են չորս բնակելի շենքերի պատուհանները:
Կլիչկոյի խոսքով՝ Սոլոմենսկի շրջանում վնասվել են նաև դպրոց և մանկական հիվանդանոցի շենք։ Բժշկական հաստատությունում ջարդվել են պատուհանները, տարածքում այրվել են մեքենաներ։
Դարնիցկի շրջանում վնասվել են ոչ բնակելի և պահեստային շինություններ, Սվյատոշինսկի շրջանում արձանագրվել են շինությունների ավերածություններ ոչ բնակելի կառուցապատման տարածքում: Շրջանում նաև այրվել են պահեստային շինություններ, գրել է Կլիչկոն:
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ Կիևում հարձակման է ենթարկվել «Fire Point» ընկերության ձեռնարկությունը, որն արտադրում է բաղադրիչներ հարվածային անօդաչու թռչող սարքերի և «Ֆլամինգո» թևավոր հրթիռների համար:
Ռուս զինվորականները հայտարարել են նաև, որ հարված են հասցրել «Անտոնով» ընկերությանը, որտեղ արտադրում են «Լյուտի» մեծ հեռահարության դրոններ: