Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում շարունակվում է միջին նորոգումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում, ՀՀ պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 13,4կմ է։
Հանրապետության տարբեր մարզերում նույնպես ընթանում են պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են ճանապարհների տեխնիկական վիճակի բարելավման, երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով։