ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչներին իրավապահ մարմինները տևական ժամանակ է՝ ահաբեկում են: 2025 թվականի դեկտեմբերից սկսած՝ իրավապահ մարմինները զինված, դիմակավորված մտնում են մարդկանց տները, նրանց տանում են բաժիններ ու ծեծի ենթարկում, նույնիսկ պահանջում՝ ընտանիքներով լքել գյուղը: ArmLur.am-ին դիմած բնակիչները ներկայացրեցին, որ ՈՒՆԵՆ ձայնագրություններ, որոնք առաջիկայում կարող են հրապարակվել:

Իսկ ինչից է սկսվել այս բռնությունների շղթան

ArmLur.am-ին դիմած քաղաքացիների պնդմամբ՝ իրենք էլ չեն հասկանում ոստիկանական այս «բեսպրեդելի» պատճառը, սակայն փաստն այն է, որ գյուղաբնակ տղաների նկատմամբ ճնշումը, բռնությունները սկսվել են այն բանից հետո, երբ նրանք դիմակայել են թմրամիջոցների, այսպես ասած, «զակլադկաներով»՝ տեղադրումով զբաղվող շրջանակներին, ովքեր փորձել են թմրամիջոց իրացնել այդ բնակավայրում: Սա, անշուշտ, վարկած է, որը պետք է ստուգվի, հաստատվի կամ ժխտվի միայն իրավապահների կողմից՝ օբյեկտիվ քննության արդյունքում:

Իսկ մինչ այդ՝ փաստեր

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանների բռնի գործողությունները սկսվել են դեռևս 2025 թվականի դեկտեմբերից և շարունակվում են մինչ օրերս: Ոստիկանական առաջին հարձակումը իրականացվել է դեկտեմբերին: Կոտայքի մարզի ոստիկանները զինված ու դիմակավորված միաժամանակ ներխուժել են Արզականի ավելի քան 10 տներ և, սպառնալիքներ, վիրավորանքներ հնչեցնելով, խուզարկություն արել՝ իբրև ապօրինի զենք հայտնաբերելու կասկածանքով: Խուզարկությունները արդյունք չեն տվել, ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանների գործողությունները եղել են այնքան ագրեսիվ և չափի սահմաններից դուրս, որ տան անդամներից հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների միջամտության արդյունքում է հնարավոր դարձել փրկել մոր և երեխայի կյանքը:

Հղի կնոջից բացի՝ երեխա է տուժել

ArmLur.am-ին գյուղացիները պատմեցին, որ ոստիկանները ութամյա երեխայի ներկայությամբ վիրավորել են հորը, սպառնալիքներ հնչեցրել, քաշքշել են, ուժ գործադրել: Մի քանի ժամ տևած խուզարկության ընթացքում ոչինչ չհայտնաբերելով՝ ոստիկանները հեռացել են: Հատկանշական է, որ խուզարկվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի նախաձեռնվել, քանի որ անօրինական որևէ արարք նրանք չեն կատարել, ապօրինի ոչինչ իրենց տներում չեն ունեցել:

Երկրորդ հարձակում-խուզարկությունը

Նույն գյուղի նույն բնակիչների նկատմամբ երկրորդ հարձակումը և խուզարկությունը ոստիկանների կողմից իրականացվել է խորհրդարանական ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ: Այս անգամ ևս ոստիկանները ոչինչ չեն հայտնաբերել և վերադարձել են ձեռնունայն: Խուզարկվողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ հիմքեր չեն եղել:

Երրորդ հարձակումը՝ օրեր առաջ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանները, նույն ագրեսիվությամբ գործելով, բաժիններ են բերման ենթարկել ավելի քան տաս երիտասարդների, որոնցից մի քանիսին, ովքեր իրենց համար հատկապես անցանկալի և թիրախային են եղել, ծեծի ու խոշտանգման են ենթարկել հենց աշխատասենյակներում: Հարվածները հիմնականում հասցրել և փողոցային հայհոյանքներ է տվել մարզային քրեական ոստիկանության բարձրաստիճան սպա Վահան Մանուկյանը: Ծեծին մասնակցել են նաև այլ ոստիկաններ, ընդ որում՝ մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանը, ով իր հերթին ևս մեկ անգամ հարվածել է ու սպառնացել, որ ստիպելու է գյուղացիներին ընտանիքներով լքել տները և տեղափոխվել այլ բնակավայր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնականում դեմքի և գլխի շրջանում մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդներին, երբ տարել են մարզային ՀԿԳ քննիչ Վարդան Դավթյանի մոտ, վերջինս ոչ միայն օրինական ընթացք չի տվել ոստիկանների գործողություններին, թեպետ վնասվածքների հետքերը տեսանելի են եղել, այլև հորդորել է լռել կատարվածի մասին՝ խոստանալով մեկ-երկու օրվա ընթացքում փակել գործը:

Իսկ որն է խուզարկության հիմքը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննիչը և օպերները երիտասարդներին բերման ենթարկելու և խուզարկելու համար, որպես հիմք և առիթ, օգտագործել են մի քրեական վարույթ, որի հետ նրանք բացարձակապես կապ չեն ունեցել: Այդ քրեական գործը պարզապես օգտագործվել է խուզարկությունների համար թույլտվություններ ստանալու նպատակով: Դրա հաստատումն է նաև այն փաստը, որ բերման ենթարկվածներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ընդամենը մեկ անձ ձերբակալվել է և, 72 ժամը լրանալուց անմիջապես հետո, մեկուսարանից ազատ է արձակվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծեծի ենթարկված երիտասարդները դեպքից անմիջապես հետո դիմել են մարզային և Երևանի բուժական հաստատություններ, վնասվածքներն արձանագրվել են, սակայն ոստիկանության աշխատակիցները նույնիսկ բժիշկների ահազանգից հետո որևէ ընթացք չեն տվել իրենց մարզային գործընկերների ենթադրյալ հանցավոր գործողություններին:

Հնչեղ անուններ՝ ընդդեմ գյուղացիների

Փաստորեն, այս ոստիկանները մարզում կարողանում են հորինված կամ կապ չունեցող քրեական վարույթներով դատարանից խուզարկության թույլտվություններ ստանալ անմեղ մարդկանց նկատմամբ, իսկ դատախազությունն էլ որևէ կերպ չի կանխում այս ենթադրյալ անօրինական գործողությունները: Հիմքեր կան ենթադրելու, որ համակարգված և հետևողական այս հետապնդումները իրականացվում են Չարենցավանում հայտնի Գրիշայի Կոստանդյանի ուղղորդմամբ և դրդմամբ, ով մտերիմ հարաբերություններ ունի թմրանյութի, զենք-զինամթերքի գործերով իրավապահների տեսադաշտում հայտնված քրեական հեղինակություն «Նար-Դոսցի Սերգոյի» հետ: Վերջինս տևական ժամանակ գտնվում էր ԱԱԾ մեկուսարանում և հունիսի ընտրություններից առաջ է ազատ արձակվել: ArmLur.am-ին պատմեցին, որ նրանք երկուսն էլ մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվում Կոտայքի դատախազության դատախազ Դավիթ Թովմասյանի հետ: Մեր լրատվամիջոցի ձեռքում է հայտնվել մի լուսանկար, որտեղ նշված երեք անձինք նույն սեղանի շուրջ խնջույքի են: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք տեղական «մաֆիայի» հետ, և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ սա է ոստիկանական «բեսպրեդելի», երիտասարդներին պատժելու իրական պատճառը: ArmLur.am-ը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular