Դիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարիամ Աստվածածնի վերփոխման տոնի օրը՝ երեկ ծեծկռտուք է եղել Էջմիածին-Երևան ճանապարհին։ «Փաատինֆո»-ն տեղեկանում է, որ երթուղայինում նախ վեճ է հասունացել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։
Ինչպես նշում են ականատեսները՝ երթուղայինի վարորդը նախ ուղևորին փորձել է լռեցնել, զրկել խոսքի իրավունքից՝ «Շատ շոգ է, արի քշի` գնանք» արտահայտության համար։ Այդ ամենից հետո վարորդը կարծել է, որ ուղևորին իջեցնելու իրավունք ունի։
Ծեծն էլ սկսել է տրանսպորտային երթևեկության կարգավարի միջամտությամբ։
«Այս դեպքում դիսպետչերը (երթուղայինում այդ ճանապարհի մշտական ուղեւորներն ասացին, որ դեսպետչերն է), կարծում է, որ ուղեւորին ծեծելու միջոցով դաստիարակելու իրավունք ունի։
Ահա թե ինչ է լինում, երբ փոքրիկ մարդկանց թվում է, թե մեծ իշխանություն ունեն»,- գրել է օգտատեր Արմեն Վարդանյանը։