«Բարսելոնան» այս շաբաթ կներկայացնի Ռոդրիին
ՍՊՈՐՏԱշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին այս շաբաթ անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կտեղափոխվի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», հաղորդում է ESPN-ը։
30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կկազմի 76,5 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2030թ․ հունիս։
Ռոդրին կարող է պաշտոնապես ներկայացվել է Ժոան Գամպերի գավաթի հանդիպումից առաջ։ Օգոստոսի 19-ին «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» կընդունի Եգիպտոսի «Ալ Ահլիին»։