Հայ քաղաքացիներին կարգելվի սովորել Ստամբուլի դպրոցներում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայի կրթության նախարարության տեսուչները սկսել են ստուգումներ Ստամբուլի հայկական դպրոցներում: Տեսուչները դպրոցների ղեկավարությանը տեղեկացրել են, որ իրենց այլևս չի թույլատրվում ընդունել հայ քաղաքացի աշակերտների և առաջարկել են նրանց տեղափոխել Թուրքիայի պետական դպրոցներ, հաղորդել է Ermenihaber.am-ը, գրում է eadaily.com–ը:
«2012 թվականին ընդունված կանոնակարգերի համաձայն օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում որպես «հյուր աշակերտներ», չնայած նրանք իրավունք չունեին ստանալ դիպլոմ: Այդ պրակտիկայի հանկարծակի դադարեցումը, որը գործում էր մոտ 14 տարի, լուրջ մտահոգություններ է առաջացրել հայ համայնքում և մարդու իրավունքների պաշտպանների շրջանում», - նշվել է հրապարակման մեջ:
Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության ասոցիացիան (Mazlumder) ներկայումս հետաքննում է հայ քաղաքացի աշակերտների կրթության իրավունքի խախտումները: Mazlumder–ը Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է, որ փորձում են հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական հաստատությունների, համապատասխան մարմինների և այդ որոշումից տուժած ընտանիքների հետ։ «Հատկանշական է այն, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին», - նշել է հեղինակը։
Հայկական հասարակական խմբերը նշել են, թե ինչու Բաքվի հայերը չեն խոսում հայերեն. «1970-ական թվականներից ի վեր հայկական դպրոցները փակվել էին, իսկ լեզվի ուսումնասիրությունը արգելվել էր»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am