Ինդոնեզիայում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ինդոնեզիայի Ֆլորես կղզու ափերի մոտ գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը գրանցվել է ժամը 00:46 UTC-ին Էնդե քաղաքից 46 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որը 70,000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է։
Երկրաշարժը տեղի է ունեցել 35 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։