ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խորհրդային Հայաստանի արդյունաբերական կարևորագույն համալիրներից մեկը Քանաքեռի ալյումինի գործարանն էր՝ ԿԱՆԱԶ-ը: Գործարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 1940 թվականին, սակայն պատերազմի պատճառով  շինարարական աշխատանքներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1944 թվականին: Գործարանն առաջին անգամ շահագործման հանձնվեց 1950 թվականին:

Սկզբնական շրջանում գործարանն արտադրում էր ալյումինե փոքր արտադրանք, սակայն ժամանակի ընթացքում արտադրանքի ծավալներն ու արտադրվող նյութերի չափերը մեծացան: Արտադրանքի ընդլայնումը հատկապես մեծացավ 1960-ական թվականներից:

Կարդացեք նաև

Արտադրանքի ծավալների մեծացումը նպաստեց, որ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անցած դարձավ Երևանի արդյունաբերական կարևորագույն կետերից մեկը: ԿԱՆԱԶ-ը դարձավ ամբողջ Խորհրդային Միության և Եվրոպայի ալյումինե փայլաթիթեղ արտադրող ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը: ԽՍՀՄ գաղափարախոսությանը համահունչ լինելով՝ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անց զուտ արդյունաբերական կենտրոն լինելուց զատ՝ դարձավ Երևանի կարևոր թաղամասերից մեկը, ինչպես նաև հազարավոր աշխատակիցներ ունեցող գործարանի համար կառուցվեց մշակույթի տուն, որն այդ ժամանակաշրջանի Երևանում կարևորագույն մշակութային կենտրոն էր:

 

1950 թվականին ԿԱՆԱԶ-ի շահագործումը, բնականաբար, չէր կարող չվրիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից: Արդյունաբերական այդ հսկան գրավեց նաև ԱՄՆ լրտեսների ուշադրությունը, որոնք սկսեցին գործել, հավաքագրել գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև իրենց լրտեսական ցանցի միջոցով տեղեկանալ գործարանի ներսում իրականացվող արդյունաբերական աշխատանքի մանրամասների մասին:

1957 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ ԿՀՎ-ն կազմում է խիստ գաղտնի զեկույց ԿԱՆԱԶ-ի մասին: Զեկույցը, տեքստային մանրամասներից զատ, ուներ նաև ֆոտոգրաֆիկական թղթապանակ: Զեկույցում ներկայացվում էր ալյումինի արտադրությունն ամբողջ ԽՍՀՄ-ում, սակայն առանձնակի ուշադրություն էր դարձվում ԿԱՆԱԶ-ի գործունեությանը: Զեկույցում ԿԱՆԱԶ-ի մասին մասնավորապես գրված էր.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ԿԱՆԱԶ»

ԵՐԵՎԱՆ, ԽՍՀՄ

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային ծայրամասում, ԽՍՀՄ։ Այս գործարանը, որը նոր է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ալյումինի նախնական արտադրությունն սկսել է 1950 թվականին և, ըստ տեղեկությունների, ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն է։

Այս գործարանի հիմնական գործառույթը ալյումինայի էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով ալյումինի ձուլակտորների արտադրությունն է։ Այս գործարանում ալյումինայի արտադրության վերաբերյալ լուսանկարչական ապացույց չկա։ Գլանման արտադրամասեր կամ ալյումինի պատրաստման և մշակման շենքեր լուսանկարում տեսանելի չեն։

Էլեկտրական էներգիան մատակարարվում է Երևանի հիդրոէլեկտրակայան ԳԷՍ 2 «Քանաքեռից», որը գտնվում է ալյումինի գործարանից 1000 ֆուտ դեպի հյուսիս։

Ալյումինի գործարանից անմիջապես հարավ կառուցվում է նոր արդյունաբերական կայանք։ Թեև այս կայանքի գործառույթը հնարավոր չէր որոշել, այն, ըստ երևույթին, կապված չէ ալյումինի արդյունաբերության հետ։

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանի հիմնական բաղադրիչները նույնականացված և նկարագրված են հետևյալ անոտացված լուսանկարում»: (Տե՛ս YEREVAN ALUMINUM PLANT KANAZ YEREVAN, USSR):

Հետաքրքրական է, որ տեքստից զատ՝ ֆոտոգրաֆիկական քարտեզում ԱՄՆ ԿՀՎ-ն մանրամասն ներկայացնում է ԿԱՆԱԶ գործարանի գտնվելու վայրը, պահեստները, արտադրական շենքերը, արտադրամասերի չափերն ու բոլոր կոորդինատները: Սա փաստում է այն իրողությունը, որ ամերիկյան հետախուզության գործակալները տեղում մանրամասն աշխատանք են իրականացրել՝ այս տեղեկատվությունը հավաքագրելու համար:

 

1957 թվականին գաղտնազերծված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանը Խորհրդային Հայաստանի կարևոր արդյունաբերական օբյեկտներից էր: Փաստաթղթի մանրամասն նկարագրությունից երևում է, որ գործարանն ուներ բարդ և մասնագիտացված արտադրական ենթակառուցվածք:

Այս փաստաթուղթը ոչ միայն տեղեկություն է տալիս Երևանի արդյունաբերական պատմության կարևոր էջերից մեկի մասին, այլև ցույց է տալիս, թե Սառը պատերազմի տարիներին ինչպիսի մանրամասնությամբ էր ամերիկյան հետախուզությունը հետևում Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ներուժին։ Այս ամենից զատ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի՝ ԿԱՆԱԶ-ը ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն էր:

Զ. Շուշեցի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular