Եվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐCorriera Della Sera հրատարակության փոխանցմամբ Իտալիան դիտարկում է Հայաստանը որպես միգրանտների ընդունման կենտրոնների հնարավոր վայր, գրում է eadaily.com–ը։
Հրապարակման համաձայն Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մտադիր է օգտագործել մի քանի եվրոպական երկրների աջակցությունը ԵՄ մակարդակով միգրացիայի նկատմամբ ավելի կայուն մոտեցում խթանելու համար։ 22 երկրների կողմից ստորագրված համատեղ նամակից հետո Հռոմը առաջարկել է ընդլայնել միգրանտների հայրենադարձման կենտրոնների պրակտիկան հիմնվելով «ալբանական մոդելի» վրա և եվրոպական ֆինանսավորմամբ նմանատիպ հաստատություններ հիմնել հիմնականում աֆրիկյան երկրներում։
Նշվում է, որ Իտալիան արդեն պատրաստել է պոտենցիալ գործընկեր երկրների նախնական ցանկ, այդ թվում Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, ինչպես նաև Ուզբեկստանը, Չեռնոգորիան և Հայաստանը։ Հռոմը նաև առաջարկել է ավելի խիստ կապել զարգացող երկրների համար ԵՄ առևտրային արտոնությունները միգրանտների ընդունման հարցում համագործակցության հետ։ Այսպիսով, Իտալիան անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար ձգտում է օգտագործել ոչ միայն միգրացիայի հետ կապված գործիքներ, այլ նաև տնտեսական գործիքներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները նախկինում պարտավորվել էին մերձենալ ԵՄ-ի հետ։ Ընդ որում Երևանը լրջորեն ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի երկրին, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզվեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am