Ռուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել ծիրանի արտահանումից ստացված եկամուտների ավելի քան 80%-ը, գրում է ura.news–ը: Սակայն ըստ «Berry Academy» նախագծի ղեկավար և «FruitNews» տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Իրինա Կոզիի, այս իրավիճակը բացասաբար չի ազդի Ռուսաստանի մրգերի շուկայի վրա։ «Հայաստանը փոքր երկիր է համեմատաբար փոքր արտադրական ծավալներով: Եվ, համապատասխանաբար, Հայաստանից ապրանքները չեն զբաղեցրել Ռուսաստանի շուկայի կարևոր մասը», - նշել է ura.news–ի աղբյուրը։
Իրինա Կոզիի խոսքով՝ Ռուսաստանը սեփական ծիրանն է աճեցնում, բայց փոքր քանակությամբ։ Մատակարարումները գալիս են Թուրքիայից, Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Չինացիները հիմնականում կորիզավոր մրգեր են արտահանում Հեռավոր Արևելք և Արևելյան Սիբիր։ «Ռուսաստան մատակարարների ցանկը անընդհատ կրճատվում է։ Մեկ կոնկրետ երկրի կորուստը կարևոր չէ, բայց երբ նրանց թիվն աճում է, ապա շատ դժվար է ասել, թե ե՞րբ կլինի շրջադարձային կետը, և արդյո՞ք մենք իսկապես պակաս կունենանք», - հավելել է Իրինա Կոզիին։
Նա հիշեցրել է, որ Եվրոպայից ծիրանի ներմուծումը դադարեցվել է դեռ մի քանի տարի առաջ։ Մասնավորապես, շատ կորիզավոր մրգեր էին ներմուծվում Իսպանիայից և Իտալիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Ճապոնիայից։
Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով, Ռուսաստան ներմուծման արգելքը էական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա։ Ի վերջո, մի շարք երկրներ արդեն բախվել են նմանատիպ իրավիճակի և լուծումներ են գտել։ «Մենք կարող ենք հետևել այն երկրներին, որոնք տուժել են Ռուսաստան մատակարարումների արգելքից դեռևս 2014 թվականին: Օրինակ Լեհաստանը: Այդ երկրի համար մեկ-երկու տարի դժվար էր: Բայց, նախ, մատակարարման ուղիները վերաուղղորդվեցին երրորդ երկրների միջոցով: Երկրորդ, հնարավոր է մեծացնել մատակարարման ծավալները դեպի այլ ուղղություններ: Օրինակ լեհ արտադրողները այդ ուղղությամբ հաջողության են հասել», - ասել է Իրինա Կոզիյը:
Նրա գնահատմամբ, ամենաշատը կտուժեն այն ընկերությունները, որոնք իրենց վաճառքը հիմնականում կենտրոնացրել են ռուսական շուկայի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am