ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիան Ռուսաստանին «վճռական բողոք» է հայտնում նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցելության պատճառով։ Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախարարությունում հանդես են եկել նաև պնդմամբ, որ բոլոր հյուսիսային տարածքները, ներառյալ Իտուրուպը, պատմական և իրավական տեսանկյունից հանդիսանում են բնիկ ճապոնական տարածք։

Օգոստոսի 13-ին Պուտինն առաջին անգամ անձամբ է եղել Կուրիլյան կղզիներում։ Ավելի վաղ ռուսական պետության և կառավարության ղեկավարները Կուրիլներ են այցելել հինգ անգամ։ Չորս այցելություն է կատարել Դմիտրի Մեդվեդևը՝ 2010 թվականին՝ որպես նախագահ, 2012, 2015 և 2019 թվականներին՝ որպես կառավարության ղեկավար։ 2021 թվականին Իտուրուպ է այցելել վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ էին վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագիր մշակելու նպատակով։ Դրա ճանապարհին հիմնական խոչընդոտ են մնում Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագն ընդգրկվել է Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և անբնակ փոքր կղզիների խմբի պատկանելությունը։

ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ ռուսական ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային-իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։

Հիշեցնենք, որ երեկ ելույթ ունենալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ, Պուտինը նշել է, որ Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Մոսկվայի նկատմամբ Կուրիլյան կղզիների շուրջ, թեև դրանք ամրագրված են Ռուսաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular