ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Օլեգ Իվաշչենկոյի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր Telegram ալիքում։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի կողմից զորահավաքի նախապատրաստությունները հաստատվում են ռուսական ներքին փաստաթղթերով։

«Նրանք պատրաստվում են դրան աշնանը՝ խորհրդարանական ձևական ընտրություններից անմիջապես հետո։ Պուտինի ծրագիրն առանձնապես բարդ չէ. նա ցանկանում է ցույց տալ, թե ռուսներն աջակցում են պատերազմին. բոլոր այն կուսակցությունները, որոնց թույլատրվել է մասնակցել, այս կամ այն ​​կերպ դեմ են խաղաղությանը», – հայտարարել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մինչև տարեվերջ մի քանի հարյուր հազար ռուսաստանցիների լրացուցիչ «արագ զորահավաք», և նույնքան՝ հաջորդ տարի։

«Սա ի լրումն այն զորահավաքի, որ նրանք փորձում են կատարել պայմանագրերով», – նշել է Զելենսկին։

«Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական զորակազմի ամսական կորուստները կազմում են առնվազն 30 000 մարդ, որոնց 60 տոկոսը զոհվում է։ Մեր հողում օկուպացիոն ուժերի ընդհանուր թիվն աստիճանաբար նվազել է մեր նախաձեռնողական գործողությունների և, առաջին հերթին, անօդաչու թռչող սարքերի օգտագործման շնորհիվ», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ Զելենսկու՝ Կրեմլի ղեկավարը կարծում է, որ լրացուցիչ զորահավաքը և Հյուսիսային Կորեայից զորքերի ներգրավումը թույլ կտան երկարաձգել պատերազմը և ավելացնել հարձակողական գործողությունները։

Նա շեշտել է, որ Ուկրաինան պատրաստվում է ակտիվ գործողությունների, որպեսզի հնարավորինս բարդացնի Ռուսաստանի կողմից նման պլանների իրագործումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular