Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 11-ին, կազմել է 366.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.23 դրամ (նվազել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364 դրամով, վաճառվում է 367-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-418 դրամով, վաճառվում է 424–429.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.85–4.26 դրամով, վաճառվում է 4.43–4.61 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 366.5 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 423.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.30 դրամով: